Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, March 4, 2010 16:20 - չքննարկված

ՀՀ-ն պետք է նպաստի ջավախահայության լիակատար ինտեգրմանը Վրաստանի հանրային կյանքին։

Չկայացած հայ քաղքենուն դեռ չեն կարողացել բացատրել, որ Ջավախքն ու Արցախը քո երևանյան անվտանգ գոյությունն են ապահովում և եթե ուզում ես էժան հագնվել ու թանկ ման գալ, ապա պարտավոր ես տեր կանգնել Ջավախքին ու Արցախին։ Եթե հիվանդությունը գալիս է, ապա այն պետք է բուժել։ Հայաստանից պետք է աջակցել մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք չլքեն Ջավախքը։ Ջավախքի գործոնը եթե չլինի, ապա Վրաստանի հետ մեր հարաբերությունները կվատանան մեր կամքից անկախ՝ վրացական նախաձեռնությամբ։ Գաղտնիք չէ, որ երկրները միմյանց հետ բարիդրացիական հարաբերություն են ունենում ուժերի հավասարակշռության և փոխադարձ շահի, այլ ոչ թե բարեկամության բաժակաճառերով։ Ֆրանսիան ու Գերմանիան այսօր իրար հետ նորմալ հարաբերություն ունեն, բայց դրան բերեց ոչ թե կողմերի բարեկամական զգացմունքների արթնացումը, այլ ուժերի հավասարակշռությունը։
——————————————————————————————————————————-
ՀՀ-ն պետք է նպաստի ջավախահայության լիակատար ինտեգրմանը Վրաստանի հանրային կյանքին։ Սա՛ է, որ վրացիները չեն ուզում։ Նրանք այժմ վրացերեն լեզվի խնդիր են առաջ քաշում Ջավախքում, բայց չեն համաձայնում հայ-վրացական համալսարանի կառուցմանը Ախալքալակում, քանի որ, նպատակ չունեն ջավախահային տեղում պահելու։ Վրացիներն անկեղծ չեն, երբ ասում են, որ ուզում են տիտղոսային լեզու վրացերենը տարածել հայաբնակ վայրերում։ Եթե ուզում են, ապա թող հնարավորություն ստեղծեն հայերին կրթություն ստանալու։ Իրականում՝ վրացերեն լեզվի «մահակով» նրանք ցանկություն ունեն հայերին դուրս թողնել պետական կառավարման համակարգից, կտրել տեղացիներին իրենց բնակության վայրերից։ Այժմ վրացական մաքսակետով նույնիսկ չի թույլատրվում հայկական թերթեր անցկացնել։
——————————————————————————————————————————-
Հայտնի է, որ մենք Վրաստանից ահագին կախվածություն ունենք, իսկ Վրաստանը Հայաստանից՝ գրեթե զրոյական։ Միակ հարցը, որն այժմ մտահոգում է վրացական իշխանությանը՝ Ջավախքն է։ Եվ Ջավախքի հարցով նրանք կարիք կունենան Երևանի հետ խոսելու ու մեզ հետ հաշվի նստելու, եթե մենք այնտեղ կարողանանք կազմակերպված ու հզոր հայկական լոբբի ունենալ։ Մենք անհեռատեսորեն վրացիներին «քարտ բլանշ» ենք տալիս Ջավախքի հայաթափման գործում, իսկ հետագայում արդեն՝ Հայաստանի հետ թելադրողի դիրքերից խոսելուն։
Եթե Ջավախքի գործոնը չլինի, ապա բեռնափոխադրումների գները կարող են տասնապատկվել, կամ էլ թուրքական ու ադրբեջանական տնտեսական լոբբինգի արդյունքում Վրաստանի ճանապարհը կարող է ինչ որ մի պահ լրիվ փակվել: Ու այդ ժամանակ չեն գործի «հավատակից եղբայր» և նման այլ սրտաճմլիկ «փաստարկները»։
——————————————————————————————————————————-
Քանի դեռ ուժերի հարաբերակցությունը հայերի կողմն է, ՀՀ իշխանությունները պետք է Վրաստանի հետ օր առաջ նստեն բանակցությունների՝ նպատակ ունենալով ապահովել վիրահայության իրավունքներն ընդհանրապես և ջավախահայության խնդիրները՝ մասնավորապես։ Հետո ուշ կլինի։
Այնպես է ստացվել, որ մեր աշխարհագրական դիրքից ելնելով՝ ՀՀ անվտանգության ապահովման և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հիմնական երաշխիքները Արցախն ու Ջավախքն են։ Եթե սա չգիտակցենք, խորապես կսխալվենք։ Վրաստանի հետ մեր «կոզրը» Ջավախքն է, ինչը կստիպի նրանց հաշվի նստել մեզ հետ, իսկ Ադրբեջանի հետ՝ Արցախի ներկա սահմանները, ինչը թույլ չի տա բավարարել Բաքվի ախորժակը Զանգեզուրի մասով։ Այսինքն Արցախն ու Ջավախքը մեր անվտանգության անփոխարինելի միջնաբերդերն են։
——————————————————————————————————————————-
Ու պետք չէ սրանից եզրակացություն անել, որ ես բարձրացնում եմ Ջավախքի անկախության հարցը։ Ո՛չ։ Ես ուզում եմ, որ Ջավախքը դառնա հայ-վրացական բարեկամության մերանը։ Այլ կերպ հնարավոր չէ վրացիների հետ նորմալ դրկիցություն անել։ Իրենք չեն գնա դրան, եթե մեզանից կախում չունենան։ Նույնիսկ կենցաղային հարաբերություններում երբ մեկից կախված ես լինում՝ դառնում ես նրա գերին։ Իսկ եթե դիմացինդ էլ քեզ հետ խոսելու, քո հետ հաշվի նստելու մոտիվ ունի, ապա ձեր հարաբերություններն, իրոք, փայլուն են լինում։
Խաղաղության հասնելու և ՀՀ անվտանգությունն ապահովելու համար, այո՛, անհրաժեշտ է բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարևանների հետ, բայց դրան հասնելու համար պետք է անել ճիշտ հակառակը, ինչը քարոզվում է քիրվայականների և գործնականում կիրառվում Սերժ Սարգսյանի կողմից։
(Անդրանիկ Թևանյան)



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ