ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, March 2, 2010 22:15 - 13 քննարկում

Ալան Դալեսից մինչև… մարտի 1-ը:

ԱԼԱՆ ԴԱԼԵՍԻ ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության ծրագիրը

Ներկայացվել է Ալան Դալեսի կողմից Միջազգային հարաբերությունների խորհրդի 1945 թվականի գաղտնի ժողովներից մեկի ժամանակ, որտեղ ներկա էին ԱՄՆ փոխնախագահ Հ. Տրումենը, ֆինանսների նախարար Հ. Մորգենթաուն, Բ. Բարուխը:
Պատերազմը կավարտվի, ամեն ինչ ինչ-որ կերպ կհանդարտվի, կկարգավորվի:Եվ մենք, մարդկանց հիմարացնելու ու ապուշացնելու նպատակին կնետենք այն ամենը, ինչ ունենք` ամբողջ ոսկին, ողջ նյութական օգնությունն ու ռեսուրսները:
Մարդկային ուղեղը, բանականությունը ունակ է փոփոխության:Այնտեղ քաոս սերմանելով, մենք իրենց իրական արժեքները աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին:Ինչպես:Մենք կգտնենք մեր համախոհներին, օգնականներին ու դաշնակիցներին հենց Ռուսաստանում:
Դրվագ առ դրվագ կխաղարկվի աշխարհի ամենաանհնազանդ ժողովրդի կործանման իր ծավալով մեծագույն ողբերգությունը, իր ինքնագիտակցության վերջնական, անշրջելի մարումը: Գրականությունից և արվեստից, օրինակ, մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը, նկարիչներին հետ կսովորեցնենք, նրանցից դուրս կմղենք ժողովրդական զանգվածների հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման ու ուսումնասիրման ցանկությունը:Գրականությունը, թատրոնը, կինոն – կպատկերեն և կփառաբանեն մարդկային ամենացածր ու զազրելի զգացումները: Մենք ամեն կերպ կօգնենք ու կբարձրացնենք այսպես կոչված արվեստագետների, որոնք կսկսեն գիտակցությունում սերմանել և մարդկանց գլուխները խցկել սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով` ամեն տեսակ անբարոյականության պաշտամունքը:
Պետության կառավարման մեջ մենք քաոս և խառնաշփոթ կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվորեն ու մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը:
Ազնվությունը և օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլևս պետք չեն լինի: Ստահակությունն ու լկտիությունը, սուտն ու խաբեությունը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, այլախոհությունը, ազգայնամոլությունը և ժողովուրդների հակադրումը միմյանց – այս բոլորը մենք կսերմանենք ճարպկորեն ու աննկատ: Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք ծաղրի առարկա, կգտնենք միջոցներ նրանց զրպարտելու և հասարակության տականք անվանելու:
Այսպես, սերունդ առ սերունդ մենք կսասանենք… Մենք մարդկանցով կզբաղվենք մանուկ, երիտասարդ հասակից, խաղագումարը միշտ կդնենք երիտասարդության վրա, կսկսենք կազմալուծել ու քայքայել, բարոյալքել ու այլասերել, ապականել ու պղծել նրան: Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ: Հենց այսպես էլ մենք դա կանենք:

Ծանոթագրություն
1. Հիշենք, համաշխարհային կառավարման գնացող կայսրության մասին Արաբացին 1919թ. ասում էր. Բրիտանական իմպերիալիզմն այս փուլում շահագրգռված է ավելի բնական հարստություններով, քան ժողովուրդներով, որպես այդպիսիք: Ասել է թե,Երկրորդ համաշխարհային պատերազմով ավարտվեց բնական հարստություններով՚ զբաղվելու փուլը: Ալան Դալեսը 1945-ին ներկայացնում է երկրորդ փուլի, ժողովուրդներով զբաղվելու ծրագիրը:Դա գործողության մեջ է առ այսօր:Հիմնական հաջողությունները գրանցվել են ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայի երկրներում:Այս ծրագիրը, ըստ էության, ՄԱԿ-ի 1948թ. Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի բացասումն է:
2. Ամբողջական ծրագրի այս հատվածը թարգմանվել է ռուսերենից. տես, “Ïðàâäà”, 11.03.1994ã. ÏÙ Î. À. Ïëàòîíîâ, Òåðíîâûé âåíåö Ðîññèè, Ì., 2000ã., 431-432: Սույն հրատակությամբ ներկայացված է փաստաթղթի ճշգրիտ թարգմանությունը, որը տրամադրել է սովետական հետախուզության ամենահին աշխատակիցներից մեկը: Այս խորհրդակցության սղագրությունը Ստալինին է տրամադրվել դեռևս 1945 թվականի ապրիլ-մայիսին, բայց գտնվել է ՙհույժ գաղտնի՚ նշումի տակ, չբացահայտելու համար այն մարդկանց, ովքեր այս հրեշավոր փաստաթուղթը փոխանցեցին Կրեմլին:Սովետական հետախուզության վերոհիշյալ աշխատակիցը պատմում էր նաև, որ Լ. Բերիայի օգնական Լյուդվիգովի խոսքերով, այդ սղագրությունը խորապես վրդովվեցրել է Ստալինին, որովհետև Միջազգային հարաբերությունների խորհրդի թշնամական ծրագրերը Սովետական Միության հանդեպ մշակվում էր գրեթե այն օրերին, երբ ընթանում էր Յալթայի խորհրդաժողովը, որտեղ ԱՄՆ-ը խոսում էր Սովետական Միության հետ իր բարեկամության մասին:
3. Արևմտյան հայտնի բլեֆ է. Ռուսաստան հասկացողության տակ փորձել ներառել մի ամբողջ տարածաշրջան, իր ժողովուրդներով ու երկրներով:Իրականում պետք է հասկանալ Արևելյան Եվրոպայի երկրները, Խորհրդային Միության հանրապետությունները, այդ թվում Խորհրդային Ռուսաստանը…



13 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

miksinan
Mar 3, 2010 1:35