ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, February 25, 2010 21:07 - 2 քննարկում

ՀՀ նախագահի հերթական նոկաուտը…

Սերժ Սարգսյան. Որևէ բան չի խանգարում Թուրքիային բացել իր կողմից փակած սահմանը
23:31 / 25.02.2010

Կիևում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդունել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից: Ի թիվս այլ հրավիրյալների, Ահմեդ Դավութօղլուն նույնպես մասնակցել է Վիկտոր Յանուկովիչի պատվին տրվող ընդունելությանը, որտեղ մոտեցել է ՀՀ նախագահին եւ կարծիքներ փոխանակել նրա հետ:

Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, և Հայաստանը համարում է, որ առկա գործընթացը պետք է տրամաբանական ավարտին հասցվի ամենկարճ ժամանակահատվածում, այլապես ինչպես հայտարարվել էր նախապես, Հայաստանի Հանրապետությունը ետ կկանչի իր ստորագրությունը արձանագրություններից: ՀՀ նախագահը կրկնել է, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում` Թուրքիայի ներգրավածությունը անհնար է, քանի որ դա մի երկիր է, որը միակողմանի ռազմական աջակցություն է ցուցաբերում հակամարտող կողմերից մեկին` Ադրբեջանին և մշտապես կողմնակալ հայտարարություններ է անում հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Առանց սահմանների տարածաշրջանի մասին երազող երկիրը, պետք է առաջինը քայլը սկսի իրենից և վերացնի Հայաստանի սահմանի շրջափակումը, ինչը հնարավորություն կընձեռի բացել տարածաշրջանում առկա կոմունիկացիոն և տրասնպորտային ենթակառուցվածքները: Եթե ադրբեջանական ճնշումը թույլ չի տալիս Թուրքիայի խորհրդարանին վավերացնել արձանագրութունները, ապա որևէ բան չի խանգարում Թուրքիայի գործադիր իշխանությանը, անգամ մինչև արձանագրությունների վավերացումը, բացել իր կողմից փակած սահմանը երկու պետությունների միջև»,- իր զրուցակցին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Կիեւ է մեկնել մասնակցելու համար Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

vardan manukyan
Feb 26, 2010 6:16