ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, February 19, 2010 1:35 - 1 քննարկում

“Չորացած ինքնիշխանության” վերջին չարությունը

«Չորրորդ ինքնիշխանություն». 13 տարի Լոնդոնում բնակվող ՀՀ նախկին վարչապետը միշտ Երևանում է

10:59 • 19.02.10

«Ես Երևանից չեմ գնացել, երևանցի եմ: Ինչպես ծնվել եմ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում, այնպես էլ շարունակում են ապրել»,- հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, վերջին 13 տարիներին Լոնդոնում բնակվող Արմեն Սարգսյանը:

ՉԻ մեկնաբանությունը

Հասկացա՞ք: Հետո՞ ինչ, որ մարդը Լոնդոնում է բնակվում: Կարևորը` որ «շարունակում է ապրել» Երևանի Դեմիրճյան փողոցում: Երևանը, փաստորեն, նաև այսպիսի վիրտուալ բնակիչներ ունի: Ընդ որում, պրն Սարգսյանին երևի թվում է, թե երևանցիները հիացմունքից նվաղում են` իր այս խոսքերը լսելով:

Ընդհանուր առմամբ, վիրտուալ բնակչություն ունենալու գաղափարը վատը չէ, դա մոտավորապես Տիգրան Սարգսյանի ասած «հայկական աշխարհի» նման բան է: Մեր մտահոգությունն ընդամենը այն է, որ եթե այսպես շարունակվի, շուտով Հայաստանն ունենալու է վիրտուալ հարկատուներ, վիրտուալ բանակ և այլն: Սիրուն բան չի ստացվի, եթե, ասենք, վաղն էլ Մայամի-Բիչում ավազի վրա փռված մի քանի երիտասարդներ հայտարարեն, թե այդ պահին իրենք իրականում ծառայում են հայկական բանակում և գտնվում են ինչ-որ տեղ Քելբաջարում` Օմարի լեռնանցքի խրամատներում:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

gvahan@att.net
Feb 21, 2010 23:20