ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Friday, February 19, 2010 1:30 - չքննարկված
Խեղճ էլեկտրիկներ, չխմելու պատճառով գրավել են վերջին տեղը:
Ո՞ր մասնագիտության տեր տղամարդիկ են ամենից շատ գրավում կանանց
10:43 • 19.02.10
Ռուս կանանց համար առավել գրավիչ են տղամարդիկ, ովքեր կրում են համազգեստ՝ զինվորականներ, նավաստիններ, փրկարարներ, օդաչուներ։ Դա պարզել է SuperJob.ru կայքը, որի հարցմանը մասնակցել է 2500 կին։
Հարցման մասնակից կանանց 14%-ի մոտ համազգեստն ասոցացվում է իսկական տղամարդու հետ։ Ըստ նրանց՝ զինվորականները, նավաստինները և օդաչուները «միշտ կոկիկ տեսք ունեն, էլեգանտ են և հուսալի»։
Ղեկավար պաշտոններ զբաղեցնողներն իսկական տղամարդու տպավորություն են գործում հարցման մասնակիցների 11%-ի վրա։ Նույնը վերաբերում է նաև գործարար տղամարդկանց։
Կանանց 10%-ին հիացնում են առողջապահության ոլորտում աշխատող տղամարդիկ։ Տղամարդ բժիշկները «ուշադիր են, կոկիկ և նրբանկատ, բացի այդ, նրանց կարելի է վստահել»։
Այլ մասնագիտությունների թվում, որոնք առավել գրավիչ են թվում հարցման մասնակիցներին (3%), գովազդային ոլորտի մասնագետներն են, երաժիշտներ, դիզայներներ, որոնց գնահատում են «կրեատիվ մտածողության, խելքի և հարուստ երևակայության համար», ինչպես նաև մարզիկները, պարողները, խոհարարները, ոսկերիչները և էլեկտրիկները։