ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, February 19, 2010 1:40 - 2 քննարկում

Դավիթ Շահնազարյանի 467-րդ հաթաթայից հետո Քոչարյանի ձախ ոտքը պարարիչ է ստացել:

ՀԱԿ–ը 2-3 շաբաթվա ընթացքում Քոչարյանի դեմ նյութերը կուղարկի Հաագայի դատարան

09:44 • 19.02.10

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «միջազգային հանրության և ԵԽ-ի համար անվիճելի է դարձել այն, որ մարտի մեկին անկարգությունները և թալանը նույնպես կազմակերպված է եղել իշխանությունների կողմից, որ բանակն օգտագործվել է ներքին խնդիրների համար, և որ 2008թ. բանակի ուղղակի միջամտությամբ տեղի է ունեցել իշխանության բռնի ուժով զավթում»։

«Սա արդեն դարձել է ակնհայտ, անվիճելի է նաև այն հանգամանքը, որ իշխանություններն ամեն ինչ անում են այս ամենը թաքցնելու համար, բայց կարծես թե նրանց մոտ չի ստացվում: Իհարկե, գովելի է, որ եվրոպական կառտույցները վերջապես մոտենում են իրականությանը, կարծես թե փորձում են աչքերը մի քիչ բացել»,– ասաց բանախոսը՝ ընդգծելով, որ այդ գործընթացները դեռ բավական երկար են շարունակվելու։

Շահնազարյանը նաև տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ պատրաստված նյութերը ՀԱԿ–ը 2-3 շաբաթվա ընթացքում կուղարկի Հաագայի դատարան:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

papin
Feb 19, 2010 2:24