ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Friday, February 19, 2010 2:01 - 1 քննարկում
Ըստ Նռանյանի, Ադրբեջան- Հայաստան առաջիկա դաշինքը ուղղված կլինի Ղարաբաղի դեմ:
ԼՂՀ-ն զգացել է իր և տարածքային ամբողջականության գլխին կախված վտանգը. Արա Նռանյան
10:11 • 18.02.10
«Այսօր ավելի հաճախակի դարձած այդ հայտարարությունները պարզապես պայմանավորված են նրանով, որ ԼՂՀ-ն, ամենայն հավանականությամբ, զգացել է այն վտանգը, որը կախված է իր և տարածքային ամբողջականության գլխին»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը՝ անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե ԼՂՀ-ն չի լիազորել Հայաստանին իր անունից բանակցություններ վարել:
Նռանյանը նշեց, որ իրենք ողջունում են ԼՂՀ ակտիվությունը և կարծում են, որ ԼՂՀ իշխանությունները պետք է ավելի հաճախ և ավելի հստակ ներկայացնեն իրենց դիրքորոշումը: «Դա թույլ չի տա տարբեր քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին Հայաստանում շահարկել ԼՂՀ հարցը և դիտարկել ԼՂՀ-ն որպես իրենց արտաքին քաղաքականության մեջ ձախողումները շտկելու միջոց»,- ասաց Նռանյանը։
Tert.am