ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, February 16, 2010 22:41 - 5 քննարկում

Ըստ լավատեղյակ աղբյուրների ջրերի անալիզի, փակ բանտային պայմաններում Նիկոլի հեղինակությունն աճում է պարսկական վարունգից արագ:

«Հայկական ժամանակ». Կասեցնել Նիկոլ Փաշինյանի հեղինակության աճը

08:47 • 17.02.10

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության պետի տեղակալ, քրեակատարողական վարչության պետ Ա.Գիզիրյանի մտերիմ Կարեն Բաբակեխյանը վերջերս հաճախ է լինում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Վճռական միջոցներ

Թերթի աղբյուրները պնդում են, որ նրա ակտիվության նպատակը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ որոշակի գործողություններ կազմակերպելն ու դրանց իրականացումը անձամբ ղեկավարելն է: Իշխանությունները, որ սարսափում են Փաշինյանի հասարակական-քաղաքական գործունեությունից, մեծ վտանգ են տեսնում նաև նրա բանտային գործունեության մեջ, քանի որ թե «Երևան-Կենտրոնում», թե «Նուբարաշենում» Փաշինյանը շատ արագ հեղինակություն է ձեռք բերել: Սրանից անհանգստացած` Սերժ Սարգսյանը փորձում է վճռական միջոցներ ձեռնարկել: Փաստորեն, հանցավորության դեմ պայքարի ուժերը ստանձնում են այլ գործառույթներ, միայն թե կասեցնեն Փաշինյանի հեղինակության աճը:



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

miksinan
Feb 17, 2010 1:11