ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Thursday, February 11, 2010 18:23 - չքննարկված
Ջորջ Բուշի դեմ մահափորձի մեղադրանքով դատապարտված հայը իսլա՞մ է ընդունել
Ջորջ Բուշի դեմ մահափորձի մեղադրանքով դատապարտված հայը իսլա՞մ է ընդունել=======================================2005թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա մահափորձ կատարելու համար ցմահ բանտարկության դատապարտված Վլադիմիր Հարությունյանը բանտում իսլամ է ընդունել:Ինչպես հաղորդում է «Վզգլյադ» թերթը, Հարությունյանը հրաժարվել է քրիստոնեությունից, մորուք թողել, սովորել արաբերեն, հիմա էլ փիլիսոփայություն եւ իրավագիտություն է ուսումնասիրում:
Դատապարտյալի փաստաբան Գելա Նիկոլաիշվիլիի խոսքով, փաստը, որ Հարությունյանը իսլամ է ընդունել, իրավապահների մեջ կասկած է հարուցել՝ արդյո՞ք նա համագործակցել է ինչ-որ ահաբեկչական խմբավորման հետ:
Սակայն, ըստ փաստաբանի, դատապարտյալը պնդում է, թե որեւէ մեկի հետ կապված չի եղել, եւ գործել է մենակ: Հարությունյանին անհանգստացնում է մոր ճակատագիրը, որը իր ձերբակալությունից հետո մենակ է ապրում:
Բուշի վրա մահափորձը կատարվել է Թբիլիսիում 2005թ. մայիսին: Ազատության հրապարակում ելույթի ժամանակ ամբիոնի մոտ նռնակ է հայտնաբերվել: Այն եղել է մարտական, սակայն չի պայթել:
Հարությունյանի ձերբակալման ժամանակ փոխհրաձգություն է եղել, որի արդյունքում զոհվել էր մի ոստիկան, իսկ Հարությունյանը վնասվածք էր ստացել:
Վրացական լրատվամիջոցները կասկած էին հայտնել, որ նա գործել է օտարերկրյա հատուկ ծառայությունների դրդմամբ, անգամ ռուսական հետք էին փնտրում:
Տեղեկություններ էին տարածվել, թե անհաջող մահափորձի ետեւում կանգնած է Սահակաշվիլին, որը փորձել է այդ կերպ փրկել իր հեղինակությունը: