ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, February 11, 2010 18:46 - 1 քննարկում

Հայաստանում զզվելի հումորը թուրքական յաթաղան է սրում:

Ահա, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում գալիք պատերազմին…
Հերոսների հիշատակի “ՋԱՐԴ”

Նրանց՝ հետեւից

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ | Փետրվար 9, 2010

Սկիզբ. Ավարայրի ճակատամարտի նախօրեն է: Սպարապետ Վարդան Մամիկոնյանը հավաքել է իր համախոհներին եւ քննարկում է` ինչպես պայքարել պարսիկների դեմ: «Տատիկին շպրտում ենք փղերի վրա, փղերը պայթում են»,- ասում է Վարդան Մամիկոնյանը: Հայտնվում է պարսից թագավորի սուրհանդակը, մոտենում զինվորներից մեկին` վստահ, որ Վարդան Մամիկոնյանը նա է: «Ե՛ս եմ, ապեր»,- ասում է ազատ բնության մեջ այնքան էլ հաճախ չհանդիպող, աչքի չընկնող, խալաթով եւ հողաթափերով մեկը: Պարսիկ սուրհանդակը հայ սպարապետի տեսքից փռթկում է: Վարդան Մամիկոնյանի դերում ոչ այլ ոք է, քան Հայաստանի հումորի անգերազանցելի արքան` Հովո լակոնիկ անունով: «Պարսից շահը խնդրել է, որ դուք խելոք, ուլի նման ընդունեք մեր կրոնըգ»,- շարունակում է սուրհանդակը: «Ես համաձայն եմ, տղերքը համաձայն չեն»: Սրանք Վարդան Մամիկոնյանի խոսքերն են: Մինչ պարսից սուրհանդակը զրուցում է զինվորների հետ` համոզելով, որ կրոնափոխ լինելն անհրաժեշտություն է, Հովոն, իրեն հատուկ հետաքրքրասիրությամբ՝ շոշափում է սուրհանդակի հետ բեմում հայտնված փղի կնճիթը` հետաքրքրվելով, թե ինչու կնճիթը փղի ներքեւում չէ: Քիչ անց թփերի միջից դուրս է գալիս կիսամերկ մի տղամարդ (կամ գուցե` կին) եւ դիմում սպարապետին. «Պուշո՜կ, լսի՜, մեկ ա` էթում ենք կոտորվելու, չէ՞: Կլինի էս անգամ ես ասեմ` իմ հետեւի՜ց»: «200.000 հոգի` քո հետեւի՞ց»,- ոչ առանց անհանգստության, կասեի` անգամ հարգանքով, հետաքրքրվում է Հովոն: «Կասկածում ե՞ս. ուզում եմ ռեկորդ խփեմ»։ «Մի գիշերո՞ւմ»: «Ըհըըըը՜գ»:

Կոնֆլիկտ. «Սպարապե՛տ, պետք է լուծվի մարտական երգի հարցը»: Հովոն` վստահ, որ Վարդան Մամիկոնյանն էլ այդպես կպատասխաներ, առաջարկում է Սալտիկովայից մի բան: «Պուշո՜կ, սենց որ գամ, լավ ա՞»,- իր անձնական կյանքով մտահոգ` չի հանգստանում կիսամերկ տղամարդը (կամ կինը): «Չես մրսի՞»: Հովոյին ակնհայտորեն անհանգստացնում էր ոչ այնքան պատերազմի ելքը, որքան կիսամերկ այդ արարածի առողջությունը, որից, համաձայն սցենարի տրամաբանության, կախված էր նաեւ իր անձնական երջանկությունը:

Կուլմինացիա. Հովոն, նույն ինքը` Վարդան Մամիկոնյանն` անփոփոխ հանդերձով` խալաթով, հողաթափերով, սուրը` խալաթի գոտու մեջ: Նրա ոտքերի մոտ կռացած Վասակն է: «Ո՛վ Մամիկոնյան տոհմի քաջ զորավար, թույլ տուրգ»: «Ստե՞ղ»,- անհամբերությամբ ընդհատում է Հովոն` հընթացս քանդելով խալաթի գոտին։- Պտտվե՛ք,- առաջարկում է հավաքվածներին, ապա դիմում ծնկաչոք Վասակին,- վերցրո՛ւգ»:

Հանգուցալուծում. հարեւան վրանից դուրս է գալիս կիսամերկ` այս անգամ հաստատ կին` սլավոնական արտաքինով եւ ծորուն ձայնով դիմում հայոց մեծ զորավար Վարդան Մամիկոնյանին. ««Վարտա՜աան, սկոլկո մոժնո ժդատ: Կակո՜յ պատերազմ, դավայ դելօմ զանիմատցա»: Վարագույր:

Սա փոքրիկ հատված էր «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Երեք պատ» կոչվող հաղորդաշարից, որն իմ էլ. փոստին էր ուղարկել բարեկամներիցս մեկը` համապատասխան մակագրությամբ: Ավելորդ է ասել, որ սույն այս բեմականացման ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր: Հանդիսատեսը գրեթե յուրաքանչյուր նախադասությունից հետո երկարատեւ ծափերով արտահայտում էր իր հիացմունքն ու հրճվանքը: Մի խոսքով, դահլիճն էյֆորիայի մեջ էր: Հանդիսատեսի մեջ նկատվեց նաեւ ծիծաղից գալարվող Մարկ Սաղաթելյանը: «Բրավո, բրավո»,- դեռ երկար չէր հանգստանում դահլիճը:

Այն, որ հումորային հաղորդում պատրաստող այս երիտասարդներն իրավունք ունեն ունենալ անձնական կյանք, իրենց հարմար ժամանակ ասել՝ «Իմ հետեւից», կամ մեկ ուրիշից լսել նույնը, իրենց իրավունքն է: Ամերիկյան բանակում կա օրենքով ամրագրված կարգախոս` «Մի՛ հարցրու, մի՛ պատասխանիր»: Այսինքն` որեւէ մեկն իրավունք չունի մյուսից հետաքրքրվել նրա հակումների կամ հետաքրքրությունների մասին: Սակայն անգամ ԱՄՆ-ի պես երկրում մարդկանց սեռական ոչ ավանդական օրիենտացիան համարվում է քրեորեն հետապնդելի, եթե դա սկսում է քարոզվել: Հովոյի եւ մյուս տղաների հիմնական հեռուստադիտողը դպրոցահասակ երեխաներն են եւ նաեւ լյումպենը: Ավելի ստույգ` էլիտար լյումպենը:

Երեխաները, ում արժեքային համակարգն արդեն հասցրել ենք լրիվ խեղաթյուրել, այնուամենայնիվ, ենթագիտակցական մակարդակում գիտեն` կան արժեքներ, անուններ, որոնք անձեռնմխելի են: Նրանց շարքում է նաեւ սպարապետ Վարդան Մամիկոնյանը, ում մեր եկեղեցին դասում է սրբերի շարքին: Կա եւս մի արժեք` քրիստոնեությունը, որը եւ ոչ մի պարագայում ծիծաղի, հումորի ոլորտում չի ընկալվում: Իսկ Հովոն կարող է իրեն թույլ տալ եթերով, այն էլ` սպարապետ Վարդան Մամիկոնյանի դերում, ասել. «Ես համաձայն եմ կրոնափոխության, տղերքը համաձայն չեն», կամ հանդես գալ այնպիսի կերպարով, որ անգամ պարսիկ սուրհանդակը Վարդան Մամիկոնյանին միմոսի տեղ դնի: Սա նոն սենս է: Մեղադրել Հովոյին, ով խոհեմ է գոնե այնքան, որ իրեն արժանի չի համարում կրել իր անունը` ողջ երկարությամբ, իմաստ չունի: Նա եւ նրա բեմակից ընկերները կարող են դուրս տալ այն, ինչ ցանկանում են: Հատկապես, որ դա նրանց թույլ է տրվում, ավելին` դրա համար ստանում են հոնորար: Իսկ ավելի դրամի համար էլ տղաների այս հոծ զանգվածը պատրաստ է դահլիճի առաջ իջեցնել տաբատը, եթե, իհարկե, խալաթով չլինեին:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներն, «Ա1+»-ը փակելուց հետո, իրենց առաքելությունն ավարտված են համարում: Այժմ էլ ինչ-որ անհասկանալի չափորոշիչներ են մշակում` արգելելու այս կամ այն տեսարանը: Բաց տեսարանների մեջ ընդգրկված է հասարակության մեծ մասը` ներառյալ նաեւ հանձնաժողովականներն` իրենց հայտնի որոշումներով:

Հովոն (նրա անունը խիստ պայմանական է. Հովո են գրեթե բոլոր հումորիստները), ունենալով հասարակության կարծես թե մեծ մասի համակրանքը` գրավել է եթերը: Եթերն այն տղաների ձեռքին է, ովքեր այդ տարիքում գոնե պիտի հասկանային, որ Աստված փղի կնճիթը ստեղծել է որպես փղի կնճիթ: Եվ միմիայն այդպես: Այդ տղաները պետք է հասկանային, որ Վարդան Մամիկոնյանին ներկայացնել որպես Պուշոկ, խալաթով, հողաթափով եւ Հովոյի դերակատարությամբ, աբսուրդ է:

Մինչ այլ պետություններում, օրինակ` Ռուսաստանում, երիտասարդությանը, հասարակությանն ազգային արժեքներին մոտեցնելու բոլոր տրամաբանական եւ անտրամաբանական միջոցներն են գործի դնում, երբ ողջ Ռուսաստանը հոգեւոր, մշակութային, ռազմական գործիչների միջից փորձում է գտնել իր երկրի դեմքը, հայերս ճարպոտ մատիտով ջնջում ենք այն ամենը, ինչը ստեղծված է շատ վաղուց եւ ամենեւին ոչ մեր սերնդի ջանքերով: Եթերով ոտնակոխ ենք անում ազգային հպարտությունն ու ազգի դեմք կարգում Հովոյին: Ի դեպ, նրա եւ հումորով փող աշխատող մյուս տղաների ստեղծագործական պոտենցիալն անսահմանափակ է, հետեւաբար առաջարկում եմ մի քանի խիստ ծիծաղաշարժ դրվագ մեր պատմությունից: Այն պիտի որ շարժի նաեւ Մարկ Սաղաթելյանի եւ դահլիճի մնացած անդամների ծիծաղը: Կարելի է «Արմենիայով» ներկայացնել Կոմիտաս վարդապետին` Փարիզի հոգեբուժարանում: Պատկերացնո՞ւմ եք, ինչ զվարճալի տեսարան է: Ցեղասպանության ընթացքում հարյուր-հազարավոր հայերի կոտորեցին, քանի որ նրանք, ի տարբերություն Հովոյի, պատրաստ չեն եղել կրոնափոխության: Այդ ոչ խոհեմ հայերին կարելի է մի լավ ծաղրել: Ի վերջո, այնքան զվարճալի է Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» կտավը. համատարած ձանձրույթ` ո՛չ համասեռամոլներ կան, ո՛չ թեթեւաբարո կանայք, ոչ էլ տխմար ու բովանդակություն չունեցող երիտասարդներգ

Հ.Գ. Կիրակի օրը, երեկոյան, Հ1-ի եթերով հեռարձակվեց հումորային հերթական հաղորդումը` «Բանգլադեշ» խորագրով: Երկու հումորիստ էին եւ գ երգչուհի Շուշան Պետրոսյանը: Ավելորդ է ասել, որ որեւէ իմաստ, ասելիք, անգամ երկար փնտրելուց հետո, հնարավոր չէր գտնել: Հաղորդումը ծիծաղելի չէր ընդհանրապես: Թե ինչը կարող էր Շուշան Պետրոսյանին ստիպել այդքան անփառունակ կարգավիճակի համաձայնել, դժվար է կռահել: Մեր կյանքն ինչ-որ անհաջող հումորի է վերածվել:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

No name
Feb 18, 2010 20:40