ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, February 11, 2010 18:23 - չքննարկված

Ջորջ Բուշի դեմ մահափորձի մեղադրանքով դատապարտված հայը իսլա՞մ է ընդունել

Ջորջ Բուշի դեմ մահափորձի մեղադրանքով դատապարտված հայը իսլա՞մ է ընդունել
=======================================
2005թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա մահափորձ կատարելու համար ցմահ բանտարկության դատապարտված Վլադիմիր Հարությունյանը բանտում իսլամ է ընդունել:

Ինչպես հաղորդում է «Վզգլյադ» թերթը, Հարությունյանը հրաժարվել է քրիստոնեությունից, մորուք թողել, սովորել արաբերեն, հիմա էլ փիլիսոփայություն եւ իրավագիտություն է ուսումնասիրում:

Դատապարտյալի փաստաբան Գելա Նիկոլաիշվիլիի խոսքով, փաստը, որ Հարությունյանը իսլամ է ընդունել, իրավապահների մեջ կասկած է հարուցել՝ արդյո՞ք նա համագործակցել է ինչ-որ ահաբեկչական խմբավորման հետ:

Սակայն, ըստ փաստաբանի, դատապարտյալը պնդում է, թե որեւէ մեկի հետ կապված չի եղել, եւ գործել է մենակ: Հարությունյանին անհանգստացնում է մոր ճակատագիրը, որը իր ձերբակալությունից հետո մենակ է ապրում:

Բուշի վրա մահափորձը կատարվել է Թբիլիսիում 2005թ. մայիսին: Ազատության հրապարակում ելույթի ժամանակ ամբիոնի մոտ նռնակ է հայտնաբերվել: Այն եղել է մարտական, սակայն չի պայթել:

Հարությունյանի ձերբակալման ժամանակ փոխհրաձգություն է եղել, որի արդյունքում զոհվել էր մի ոստիկան, իսկ Հարությունյանը վնասվածք էր ստացել:

Վրացական լրատվամիջոցները կասկած էին հայտնել, որ նա գործել է օտարերկրյա հատուկ ծառայությունների դրդմամբ, անգամ ռուսական հետք էին փնտրում:

Տեղեկություններ էին տարածվել, թե անհաջող մահափորձի ետեւում կանգնած է Սահակաշվիլին, որը փորձել է այդ կերպ փրկել իր հեղինակությունը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ