ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Thursday, February 11, 2010 18:26 - 2 քննարկում
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԵԼՅԱՆԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ -ՆՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ Է
…
From: |
papin <papin.david@gmail.com>
… |
|
To: | hakobg@gmail.com; louys96@yahoo.com |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սարդարապատ» շարժման նախաձռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, թե այսօր այնպիսի մի իրավիճակ է, որ ողջ հայ ժողովուրդը պետք է հավաքվի հայաստանակենտրոն ուժ ստեղծելու շուրջ։
-Այսօր քաղաքական դաշտն ամբողջությամբ դուրս է հայաստանակենտրոնությունից, այդպիսի քաղաքական ուժ չկա։ Անշուշտ, բարեբախտաբար կան անհատներ, որոնք ունեն հայասատանակենտրոն գաղափարախոսություններ,-նշել է նա։
Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ երկրում փոփոխությունները պետք է արվեն ոչ թե պարզապես իշխանափոխության համար, այլ պետք է ձգտել որակական փոփոխությունների։
-Մեր՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնությունը հենց այս նպատակի համար էր ծնված։ Մենք պետք է ձևավորենք մի նոր համակարգ, մի նոր դաշտ՝ այս ճահիճից և այս աղբանոցից դուրս գալու համար։ Քաղաքական դաշտն ամբողջությամբ կարելի է համարել ճահիճ. այս ճահիճից լուծում փնտրել հնարավոր չէ ո՛չ իշխանական ճամբարում, ո՛չ ընդդիմադիր։ Այս ճահիճից դուրս պետք է գալ և ձևավորել նոր համկարգ՝ նոր արժեքներով։ Առանց ծայարահեղությունների մեջ ընկնելու՝ այդ համակարգը ձևավորելուց հետո պետք է ժողովրդին ասել՝ պարտաստվե՛ք, եկել է իշխանություն վերցնելու ժամանակը։ Ժողովուրդն այսօր պատրաստ չէ որևէ քաղաքական ուժի ետևից ամբողջությմբ գնալու։ Սա է մեր ցավը,-նշել է ան։
2 քննարկումներ
Ռոբերտ Գյումրեցի