ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Wednesday, February 10, 2010 16:59 - 4 քննարկում
եթե ցանկանում եք ամեն ինչ կարգի գցել
Լիանա
liana-w.livejournal.com
arlianeha@mail.ru
221.146.207.18
«2008-ին հայկական «Բուրբոնների» ակտիվացման համար պարարտ հող էր ստեղծվել։ Սերժ Սարգսյանը 2007-ի խորհրդարանական «ընտրություններով» անապատացրեց քաղաքական դաշտը և պատրաստվում էր նախագահական ընտրությունը վերածել ձևական միջոցառման ու հիմնել «հայկական սուլթանատ»։ Այստեղ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը վերադառնալու հնարավորություն տեսավ։ Այդ մասին անկեղծորեն նշեց հենց ինքը՝ ՀՀ առաջին նախագահը՝ ասուլիսի ժամանակ խոստովանելով, որ իր վերադարձը հնարավոր դարձավ, քանի որ քաղաքական դաշտն այլևս ամայի էր։»
Այո, խամաճիկների թատրոնը շատ ճիշտ՝ բոլոր մանրամասներով, զուգադիպություններով պատմեցիք. շնորհակալություն:
Բայց մարդկության գլխին սարքվող այդ ներկայացումների միայն խամաճիկներին փոխելով՝ բան դուրս չի գալիս, որովհետեւ վարագույրների հետեւից ամեն ինչ կառավարողների մասին նշել մոռանում եք, կամ խուսափում:
Պետք է բարեծին ազդեցության ոլորտ ստեղծող սցենար / գաղափարախոսություն/ գրող դառնաք ու այն հանձնեք վստահելի ու շնորհալի ներկայացնողների, եթե ցանկանում եք ամեն ինչ կարգի գցելու ընթացքը սկսել / թեկուզ 7 օր-ի միջոցով/:
Իսկ պատերազմների ու հեղափոխությունների ճանապարհ բռնողները ակամա խամաճիկներ են, միտքն է մարդու իրական զենքը: Առողջ ու զարգացող համակարգ ստեղծելու համար խորամիտ մարդկանց մտքերի շերտ է պետք:
Օգտակար ասելիք ունեցող՝ հասուն մտավորականները իրավունք չունեն գաղտնի կամ անզգույշ բաներ անելու: Նրանք պետք է Ստեփան Քիրեմիջյանի պես բաց ճակատ հանդես գան ու ավելի կրտսեր սերունդների վրա եկող հարվածները վերցնեն իրենց վրա: Եթե այսպիսի մեծահասակները շատ լինեն՝ մի պաշտպանիչ մտաշերտ կկազմեն, որի ներքո առողջ սերունդ կմեծանա : Հոռետեսությամբ հանդես եկող ու ելքի տեղը չիմացող մարդիկ միայն խուճապ ու վհատություն են սերմանում:
4 քննարկումներ
HRAYR