Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, February 8, 2010 15:43 - 1 քննարկում

Մեկ շնորհալից հայը մի դասակ հոգեորս-աղանդավորի հախից կգա

Հարգելի Ստեփան Քիրեմիջյան, Ձեր հաղորդումը ինձ մոտ հիշողություններ արթնացրեց, Հռոմում հանդիպած, երտասարդ ամերիկացի մորմոններին վերաբերվող… Մի հին ասացվածք կա, – «աշխատող եզի բերանին, դնչկալ չեն հագցնում» , սա կրոնական քարոզիչների, ամենա սիրած ասացվածքն է… Որովհետև իրենք չեն ծառայում, այլ աշխատում են : Էս մորմոն երիտասարդները, իչպես մի օր ինձ պարզվեց, – միայն ծառայում են, ու քանի երիտասարդ են, երբեք չեն աշխատում… Սրանց փողոցում հաճախ էի հանդիպում, ժպտերես մոտենում էին, ինչ որ բաներ խոսում, բայց ժամանակ չէի ունենում հետները երկար խոսելու ու մի օր որոշեցի տուն հրավիրել , պայմանավորվեցինք մի կիրակի օր հանդիպենք, – կարճ ասած, խաշ ուտելու հրավիրեցի… Առավոտ ժամը վեցին, հինգ հոգով եկան… Ամեն ինչ պատրաստել էի, ինչ որ պետքն է, – սխտորի սոուսով, «զակուսկաները» – բողկով, կանաչիով, լավաշ հացով, պանրով… Արաղն էլ բացեցի եփած անանուխի ջրով, որ սրտներին կակուղ գա… Դե սկցբից որ տուն մտան, մի փոքր լարված էին, սակայն տեսնելով լիառատ սեղանը, միանգամից աշխուժացան… Սեղանն էլ լավ ոճավորել էի, – վաղառավոտյան արևի շողերը, փոքրիկ պատուհանից ներս մտնելով, տարբեր երանգնեով արտացոլվում էին, բյուրեղապակյա գրաֆինի եզրերերին… «Լավ էր էլի, ապ ջան», ինչպես ասում են, – խունկի հոտով… Խմիչքի վերաբերյալ, սրանց բացատրեցի որ, մեզ – հայերիս մոտ, արգելված է հանրային ոգելից խմիչքներ օգտագործելը… Մենք կամ ջուր ենք խմում, կամ «խօմա» սուրբ խմիչքը, – հայացքս ուղղեցի դեպի գրաֆինը, կամ էլ ոչինչ… Չգիտեմ ինչու, բայց չափից դուրս ուրախացան, որ ձեռքով ենք ուտելու… Աղոթքից հետո անցանք գործի… Մի ժամ դեռ չէր անցել, արդեն արևի ճառագայտները իր գործն արեցին… Հռոմի անկաշկանդ շոքը, թմրեցնելով երիտասարդ մորմոններին, գոլոշացրեց նրանց գլխի մեջ պարունակված, արթնացուցիչ ծրագրերը… Նրանք բարձրաձայն ու նույնպես անկաշկանդ ծիծաղում էին ամեն մի հիմար բանի վրա, միայն մի ակնթարթ կենտրոնանալուց հետո… Եվս մեկ ժամ անց, վերկացան սեղանից, ոգեշնչված ինչ- որ մի բանից, որ իրենցը չէր, ձեռքներն օդի մեջ ուրախ թափահարելով, ճոճվելով անհետացան շիկացած Հռոմի որովայնի մեջ… Հետո ես նրանց, էլ երբեք չհանդիպեցի…



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

bob
Feb 9, 2010 15:47