Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, February 6, 2010 3:45 - 3 քննարկում

Սիրելի հայրենակիցներ

Արփինէ
Arpine111@aol.com
76.88.167.234

Սիրելի հայրենակիցներ,

Ազգային գաղափարախոսություն եւ ազգային արժէքներ ստեղծելու, եւ եղածը պաշտպանելու այս քննարկման ընթացքում, հետաքրքիր զուգադիպութեամբ իմ ձեռքն ընկավ մի անչափ արժէքաւոր եւ այժմէական փաստաթուղթ, որն արձագանքում է մեր մի քանի տեսակէտ արտայայտողների կարծիքներին եւ հիմք է տալիս ամուր համոզմունքով կառչել դրանց:

Աշխարհահռչակ գիտնական,աստղաֆիզիկոս ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ 1994 Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ, թողել է կտակ, որից մէջբերումներ- «…Կտակում եմ.
Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս,ծոռներիս, եւ այլն, տիրապետել ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ: Ամէն մէկը իր պարտքը պէտք է համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագէտ լինել հայերէն, անկախ նրանից, ինչպիսի տոկոս է կազմում նրա մէջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:

Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թէ արյուն, այլ գաղափարներ եւ այդ գաղափարների մէջ ինձ համար ամէնաթանկը ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ է:

Այդ կապակցութեամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն:

Գիտցիր, որ իմ կեանքի ամենամեծ երջանկությունը եղել է եւ կը մնա , քանի ապրում են՛, հայոց լեզվին տիրապետելը:

Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: »



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արտակ
Feb 6, 2010 19:49