ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Saturday, February 6, 2010 4:11 - չքննարկված
Մարմնավաճառությունն է եկամտաբե՞ր, թե արդարադատությո՞ւնը… թե դրանք համարժեք գործե՞ր են: Պատասխանե՛ք:
Արդարադատության փոխգնդապետը ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին
16:46 • 05.02.10
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ «Աբովյան» ՔԿՀ մի դատապարտյալ հաղորդել է, որ նույն հիմնարկի տեղամասի պետ, արդարադատության փոխգնդապետ Կարինե Համբարձումյանը 2009թ. մայիսից «կիսաբաց» ռեժիմի կարգավիճակ տրամադրելու և ներկայումս կալանքից վաղաժամկետ ազատելու ու համապատասխան հանձնաժողովին ներկայացնելու համար իրենից պահանջում է 23.800 ԱՄՆ դոլար կաշառք։
Փետրվարի 4-ին դատապարտյալից 23.800 ԱՄՆ դոլար կաշառքը վերցնելուց հետո Կ. Համբարձումյանը փաստով բռնվել և բերման է ենթարկվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։
Բացի այդ, պարզվել է, որ մեկշաբաթյա արձակուրդներ ստանալու համար 2008 թ. սեպտեմբերից մինչև 2009 թ. մայիս դատապարտյալը Կ. Համբարձումյանին տվել է ևս 2.500 ԱՄՆ դոլար կաշառք։
Փետրվարի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել նաև դատապարտյալի քույրը, որ քրոջը մեկշաբաթյա արձակուրդ տրամադրելու համար 2008 թ. սեպտեմբերին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետ Էդուարդ Հովհաննիսյանին տվել է 500 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ 2008 թ. նոյեմբերին տեղամասի պետ Կ. Համբարձումյանին` 1.100 ԱՄՆ դոլար կաշառք։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա ընթացքը լուծելու համար։