ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, January 29, 2010 21:26 - 1 քննարկում

ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը ձեռք է առնու՞մ: Պետք է լինի «Իսրայելում թույլ տեսողությամբ ռեժիսորն ու օպերատորը ֆիլմ են նկարահանում…»:

2010-01-29

Իսրայելում կույր ռեժիսորն ու օպերատորը ֆիլմ են նկարահանում կույր դերասանների հետ

ՄՈՍԿՎԱ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թել Ավիվի մերձակայքում գտնվող Թույլ տեսնողների օգնության կենտրոնում կույր ռեժիսորը կույր օպերատորի, լուսարարի, գրիմարարի եւ հանդերձարարի հետ ֆիլմ Է նկարահանում, որտեղ զբաղված են կույր դերասաններ: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, գրել Է Corriere della Sera թերթը: «Մեր ֆիլմը տրագիկոմեդիա Է: Սա պատմություն Է ի ծնե կույր աղջկա մասին, որը հեռանում Է ընտանիքի խնդիրներից, փախչում Է տնից, հանդիպում միանգամայն առողջ երիտասարդի: Նրանք միասին շրջում են մոտոցիկլետով, գնում են ծովափ, իսկ այնուհետեւ տղան հիվանդանում Է եւ նույնպես զրկվում տեսողությունից»,- բացատրում Է ռեժիսոր Դինա Գուդերը, որը կուրացել Է 40 տարի առաջ: Կինոնկարն առայժմ անուն չունի, բայց հայտնի Է, որ դա կլինի կարճամետրաժ ֆիլմ 30 րոպե տեւողությամբ: Նկարահանումների նախապատրաստումը կտեւի փոքր-ինչ ավելի երկար, քան սովորական հարթակում, բայց, սկզբունքորեն, ոչ շատ երկար: Օպերատորը տեղակայում Է խցիկը, իսկ լուսարարը կարգավորում Է լույսը՝ կողմնորոշվելով դերասանների ձայներով. ճիշտ այդպես Էլ՝ ձայնով, դերասաններն իրենք հասկանում են, թե իրենցից ով որտեղ Է կանգնած: Այս նախագծում կույր Է նույնիսկ գրիմարարը, համատեղությամբ հանդերձարարը՝ 36-ամյա Դուդու Կազազը: Նախագիծը մտահղացել Է Ռամաթ Գանեի թույլ տեսնողների կենտրոնի ղեկավար Յաել Ռոկաչը: «Մարդիկ, ովքեր իրենք չեն տեսնում, ինչպես ես անսպասելիորեն պարզեցի, շատ են սիրում կինո- եւ տեսախցիկները, նրանցից շատերը նկարահանում են ապշեցուցիչ վարպետությամբ: Իմանալով դա՝ ես որոշեցի մեր կենտրոնում ձեռնարկել մի մեծ ստեղծագործական նախագիծ՝ լրատվամիջոցների եւ հաղորդակցուղիների դպրոցներից մեկի օգնությամբ»,- պատմում Է նա: Նկարահանումները տեղի կունենան շաբաթը մեկ անգամ եւ պետք Է ավարտվեն գարնանը. Իսրայելի կինոթատրոնների ցանցերից մեկի հետ վարձույթի շուրջ բանակցություններն ընթանում են լրիվ թափով:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

zulus
Feb 5, 2010 10:30