Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, January 25, 2010 17:56 - 1 քննարկում

ՄՈԼՈՐՅԱԼ ՄԼԱԿՆԵՐԸ ԳԼԵՆԴԵԼԻ AMGA-ՈՒՄ….

AMGA.-«Կարիք ունենք մլակներից չվախեցող հաղորդավարուհիների»

Մլակները հարձակվեցին վերևից….
Հունվարի 25-ին, ժամը 17:04 -ին Գլենդելի  AMGA հեռուստակայանի “ժամանակ” լուրերի հաղորդման  պահին, հանկարծ հաղորդավարուհին՝ սկսեց խուճապահար ձեռքերը թափահարել օդում, փորձելով ինչ-որ անհայտ չերևացող մասնկներ որսալ: Հեռուստադիտողը այդպես էլ ոչինչ չէր հասկանա, թե ինչո՞ւ է  Անահիտ Մարտիրոսյանը հայտնվել նման իրադրությունում, եթե նա ընդհատելով հաղորդումը չբացականչեր «Արեգ, մլակներ են թռչում»: Չատերին թվաց թե նա ուզում է ասե:լ, «արեգակի շուրջը մոլորակներ են թռչում»:
Պարզվեց Արեգը օպերատորն է, իսկ մլակները հեռուստակայանի հիմնական բնակիչներն են, որոնք չդիմանալով Անահիտի ամենօրյա բանբասանքներին, օճորքից նետվել էին նրան հոշոտելու, թարսի պես այն պահին, երբ նրան դիտում էին բազմահազար հեռուստադիտողներ:
Կասկաած չկա, որ հեռուստակայանում բուն են դրել նաև «իշխանամետ մլակները» և առաջիկայում այնտեղ թեժ մարտեր տեղի կունենան լեվոնականների և սերժականների միջև:
Պատահարից քիչ անց Անահիտ Մարտիրոսյանը հավաքեց ինքն իրեն, հաղթահարեց սարսափը և ամբողջ ուժով հարձակվեց Ռոբերտ Քորարյանի հեռապատկերի և մյուսների վրա:
Հիշենք, որ այս աննկուն  կինը հրաշքներ էր գործում երկու տարի առաջ, ամբողջ Լոս Անջելեսով գոռալով, … «սուտ է, Հայաստանում Լևոնի օրոք մութ ու ցուրտ տարիներ չեն եղել»:
Գունավոր հեղափոխություն երկնող այս հաղորդավարուհին դեռ երկար կապրի մեր սրտերում, որպես ստի, կեղծիքի և բանբասանքի թագուհի:
Վարուժան Վարոսյան,ԳԼԵՆԴԵԼ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ARSEN
Jan 29, 2010 0:01