ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, January 24, 2010 4:23 - չքննարկված

Սխալներով լի հանդիպում սխալ մարդկանց հետ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ԱՀԱԿ-ի ներկայացուցիչ Քեն Խաչիկյանը նամակ է ուղարկել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որով անհանգստություն է արտահայտում Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ հանդիպում անցկացնելու պետքարտուղարի որոշման առիթով: «Մեր կազմակերպությունը եւ մեր համայնքի ներկայացուցիչները վաղուց ենք ուզում հանդիպել Ձեզ հետ նաեւ ԱՄՆ նախագահի հետ: Մենք Ձեզ հետ հանդիպել էինք ուզում, որպեսզի քննարկենք այն խոստումները, որ դուք տվել էիք Ամերիկայի հայ համայնքին», – ասված է Քեն Խաչիկյանի նամակում: ԱՀԱԿ-ի նախագահը նշել է, որ Հիլարի Քլինթոնի նախաձեռնած հանդիպումն այսպիսի զգայուն պահին նպաստավոր չի լինի «առողջ երկխոսություն» վարելու համար, այլ հակառակը, կարող է անարդյունավետ լինել: «Այս միջոցառումը, որը միտումնավոր բացառում է մեր համայնքի շատ ակնառու անդամների եւ հոգեւոր առաջնորդների մասնակցությունը` միայն իրենց հայացքների եւ հոգեւոր արժեքների պատճառով, կարող է դառնալ ծայրահեղորեն վատ նախադեպ: Մեր հանդիպումն այսպիսի սահմանափակումների պայմաններում, անիմաստ կլինի», – ընդգծված է Քեն Խաչիկյանի նամակում: Փետրավարի 9-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների քննարկման համար Հիլարի Քլինթոնը խորհրդակցություններ է անցկացնելու Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ: Պետքարտուղարի հետ խորհրդակցություններին հրավիրված են` Ամերիկայի հայկական համայնքը( պետք է լինի “Համագումարը”-ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀ), Համահայկական (պետք է լինի”հայկական”-ԼՈԻՅՍԱՇԽԱՐՀ) բարեգործական միությունը, ԱՄՆ-ում Հայ Առաքելական եկեղեցու Արեւելյան եւ Արեւմտյան թեմերի առաջնորդները, «Վարդանի դյուցազուններ» կազմակերպությունը (պետք է լինի “Վարդանանց Ասպետներ” մասոնական  կազմակերպությունը-ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀ), Ամերիկայի հայ ազգային կոմիտեն: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Այն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ.-ից միջորդ է հայ-թուրքական բանակցություններում: Ստորագրված փաստաթղթի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 թ. փակված հայ-թուրքական սահմանը: 2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով արձանագրությունները ճանաչվում են ՀՀ Սահմանադրությանը համապատասխան:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ