ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, January 24, 2010 1:08 - 2 քննարկում

Ռուսաստանի մասնատումն ու վաճառքը կսկսվի…. Չուկոտիայի՞ց:

ՌՈՄԱՆ ԱԲՐԱՄՈՎԻՉԸ ՈՍԿԻՆ ԿՏԱ ԿԱՆԱԴԱՑԻՆԵՐԻՆ

  • article's photo

    Ռոման Աբրամովիչի Millhouse ընկերությունը կանադական Kinross Gold-ին կվաճառի Չուկոտկայում գտնվող ոսկու «Դվոյնոյե» և «Վոդոռազդելնոյե» հանքավայրերը: Այդ գործարքի դիմաց Աբրամովիչը կստանա $165 մլրդ և Kinross Gold-ի բաժնետոմսերի 1,5%-ը՝ $203 մլրդ արժեքով: Երկու տարի առաջ Աբրամովիչն այս երկու հանքավայրերը գնել էր այս գործարքի գնից 17,5 անգամ էժան:Kinross Gold-ի համար գործարքը շահավետ է այն պատճառով, որ գնած հարթակները մոտ են գտնվում Ռուսաստանում կանադացիների հիմնական հանքավայր «Կուպոլին»: Սակայն գործարքը դեռ պետք է ստանա ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի գլխավորած կառավարական հանձնաժողովի հավանությունը, քանի որ հանքավայրերը համարվում են ռազմավարական:

    Ընթացիկ գնահատմամբ՝ «Դվոյնոյե» հանքավայրի պաշարները կազմում են 3,5-3,9 մլն տ հանքանյութ՝ տոննայում միջինը 17-19 տ՝ 2 մլն ունցիա ոսկի պարունակությամբ: «Վոդոռազդելնոյե» հանքավայրը զբաղեցնում է 922 քկմ տարածք, սակայն ոսկու պաշարները հստակեցված չեն:

    Արդյունահանման ծավալով՝ կանադական Kinross Gold-ը ոսկի արդյունահանող ընկերությունների առաջատար տասնյակում է, իսկ կապիտալիզացիայով՝ հնգյակում: Kinross Gold-ը հանքավայրեր է շահագործում ԱՄՆ-ում, Կանադայում, Չիլիում, Բրազիլիայում, Էկվադորում և Ռուսաստանում: 2008թ. ընկերությունն արդյունահանել է 57,2 տ ոսկի:

<< | Սկիզբ | >>


2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արտակ
Jan 24, 2010 12:37