ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Friday, January 22, 2010 12:07 - 2 քննարկում
ՆԻԿՈԼԻ ՏԵՂԸ ՊԵՏՔ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԴԱՏԵԻՆ
…
From: |
Papin <papin.david@gmail.com>
… |
|
To: | hakobg@gmail.com; louys96@yahoo.com |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասել է, որ իր համար զարմանալի էր Նիկոլ Փաշինյանի դատավճիռը։
-Եթե Լևոն Տեր-Պետրոսյանին տային այդ դատավճիռը, ես այդքան չէի զարմանա, որովհետև, ի վերջո, պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն էր, և նա ինքը պետք է մարտի 1-ի հանձնաժողովում գար և խոսեր։ Եվ եթե ասում էր՝ թող մի զոհը ես լինեմ, ապա թող գնար Մյասնիկյանի արձանի մոտ։ Ի՞նչ է նշանակում, թե թիկնապահները չէին ապահովում անվտանգությունը։ Դա այն ժամանակ էր, երբ նա այնտեղ պետք է լիներ,-ասել է նա;
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասել է, թե ՀԱԿ-ն այնքան էլ շահագրգռված չէր, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ լրացուցիչ ընտրություններում հաղթի։
-Այն ռեսուրսը, որ ունեին, իրենք չօգտագործեցին, որովհետև, ի վերջո, ամբողջ մի ընտրատարածքում ընդամենը 5 հազար մարդ բերել ընտրության, երբ 50 հազար ընտրող կա, արդեն նշանակում է, որ այն ձևով չէին պայքարում,-ասել է նա։
Հարցին, թե ինչն է պատճառը, Արամ Հարությունյանը պատասխանել է, որ ՀԱԿ-ում լիդերության լուրջ խնդիր կա։
-2012-ին Նիկոլի վարկանիշն ավելի բարձր է լինելու, քան Լևոն Տեր-Պետրոսյանինը, համոզված եմ դրանում,-ասել է նա։
Այն հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վախենում էր, որ Փաշինյանը լիդերությունն իր ձեռքը կվերցնի, նա ասել է, թե կարող ենք նաև այդպես հասկանալ։
-Այն, ինչ հիմա Նիկոլի հետ է կատարվում, բոլորին վնաս է. ո՛չ պետությանն է օգուտ, ո՛չ իշխանություններին, ո՛չ, բնականաբար, Նիկոլին, ո՛չ այն քաղաքական ուժերին, որոնք Հայաստանի լավն են ուզում՝ բացառությամբ մի քանի հոգու, որ խանդի պահ կար (ընդ որում, դա իշխանության մեջ չի)։ Գիտե՞ք ինչ՝ մեկը 16-րդ հարկից իջնում է, մյուսը՝ բարձրանում, աստիճանին ինչ-որ մի պահ հանդիպում են, և Լևոն Տեր-Պետրոսյանը ու Նիկոլը շուտով կհանդիպեն չեմ իմանում՝ որ հարկում։ Նիկոլը մոնոտոն աճում է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը մոնոտոն նահանջում,-նշել է նա։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասել է, թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ կայացրած որոշումն ապացուցել է, որ արձանագրություններում նախապայմաններ չկան, և այդ առումով ցրել է բոլոր կասկածները։
-Ինչ-որ թղթի վրա գրված է՝ վտանգավոր բան չկա։ Ես ասել եմ, որ շախմատում կարող է՝ դու մի թագուհի ավելի ունենաս, բայց վատ խաղաս ու պարտվես։ Մեր այս դիրքը շատ լավն է, և եթե ապագայում էլ սարսափելի վատ բաներ չանեն, ամեն ինչ լավ կլինի,-նշել է նա։
Արամ Հարությունյանի խոսքերով՝ հարևանների հետ լավ հարաբերություններ հաստատելը պարտադիր պայման է։
-Եթե ՀՀ նախագահը Թեհլերյանը լիներ, նույն քայլերն էր անելու, ինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ես ճիշտ չեմ գտնում, որ Սերժ Սարգսյանը պետք է հաներ ատրճանակն ու Գյուլին խփեր, և նոր ասեին, թե ինչ հայրենասեր տղա է։ Եթե ձեր մոտիկ խանութի հացի վաճառողը ձեր թշնամին լինի, և հացը իրենից պետք է առնեք, գնալու եք, առնեք, չէ՞, ինչքան էլ չսիրեք,-նշել է նա։