ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, January 14, 2010 12:30 - չքննարկված

Չափն անցած Իսրայելը , ինչպես ասում են «սիքյա-սիքյա», ներողոմտություն է հայցել…

Իսրայելը ներողություն խնդրեց Թուրքիայից

10:58 • 14.01.10

Իսրայելը ներողություն խնդրեց Թուրքիայից

Իսրայելական կողմի ներողությունը ստացվել է երեկ ուշ երեկոյան։ Հիշեցնենք, որ երկու երկրների միջև դիվանագիտական լարվածությունն այնքան էր մեծացել, որ Թուրքիան սպառնում էր հետ կանչել Իսրայելում իր դեսպանին։ Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը։

Երկուշաբթի Իսրայելի փոխարտգործնախարար Դենի Այալոն իր մոտ էր կանչել Իսրայելում Թուրքիայի դեսպան Օգյուզ Ջելիքոլին։ Իսրայելի փոխարտգործնախարարն իր բողոքն է հայտնել թուրքական հեռուստադրամայի առնչությամբ, որում իսրայելական անվտանգության ուժերը առևանգում են երեխաներին և կրակում ծերերի վրա։

Թուրք դեսպանին դուր չէր եկել ընդունելությունը Իսրայելի փոխարտգործնախարարի մոտ. նա ստիպված էր նստել ցածր բազմոցի վրա, նրա ձեռքը չէին սեղմել, իսկ թուրքական դրոշ սրահում չկար։ Ինչպես ավելի ուշ մեկնաբանել է իսրայելցի պաշտոնյան, իրենք թուրք դիվանագետին դիտավորյալ են նվաստացրել։

Պաշտոնական Անկարան ներողություն էր պահանջել իսրայելական կողմից՝ սպառնալով, որ հակառակ դեպքում հետ կկանչի Իսրայելում թուրք դեսպանին։ Երեկ երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը պաշտոնական նամակ է ուղարկել Անկարային, որում է ներողություն է խնդրել կատարվածի համար։ Թուրքիան ընդունել է ներողությունը։ Մասնավորապես, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Մենք ստացել ենք այն պատասխանը, որն ակնկալում էինք»։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ