ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, January 14, 2010 12:17 - չքննարկված

Լավրովը հուսադրում է

Խաղաղ կարգավորման համաձայնագրում չի կարող հաշվի չառնվել Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը. Լավրով

14:47 • 14.01.10

Խաղաղ կարգավորման համաձայնագրում չի կարող հաշվի չառնվել Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը. Լավրով

Այսօրվա մամուլի ասուլիսում հայ լրագրողները Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Ռուսաստանի շահերը էներգետիկ ոլորտում (խմբ. Այդ ոլորտում Ռուսաստանի համագործակցությունը Թուրքիայի հետ) կարող են ավելի կարևոր լինել, քան Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

«Չեն կարող»,- լակոնիկ պատասխանեց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։ Միևնույն ժամանակ, նա անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փոխկապակցման հարցին։

«Մենք ոչ մի կապ չենք տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացների միջև։ Դրանց միջև ինչ-որ կապ փնտրելը կոռեկտ չէ»,- նշեց Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարը հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ռուսական կողմը Մինսկի խմբի մյուս
երկու համանախագահների հետ ձգտում է օգնել երկու կողմերին ձեռք բերել պայմանավորվածություն, որը կբխի հայ և ադրբեջանական ժողովուրդների շահերից։

Լավրովը նաև հավելեց, որ երբ խոսքը գնում է ներկա փուլում համանախագահների ջանքերի մասին օգնել երկու պետությունների ղեկավարներին համաձայնեցնել այն սկզբունքները, որոնց վրա հիմնվելու է հակամարտության կարգավորումը, դա նշանակում է, որ այդ սկզբունքները նաև հիմք կհանդիսանան իրավական տեսանկյունից պարտադիր ուժ ունեցող խաղաղ համաձայնագրի նախապատրաստման համար։

«Մենք նաև գործում ենք՝ ելնելով նրանից, որ այդ համաձայնագրի նախապատրաստման գործընթացում չի կարող հաշվի չառնվել Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը։ Թե ինչպես դա կկատարվի, դեռ քննարկման թեմա է։ Սակայն ինձ համար դա ակնհայտ է»,- եզրափակեց Սերգեյ Լավրովը։

Tert.am





Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ