ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, January 14, 2010 12:39 - 3 քննարկում

Պետք է հիշել, որ 1917 թվից սկսած Ռուսաստանը կառավարել են ոչ-ռուսները…

Թուրքիան և Ադրբեջանը միշտ պարտվում էին հայերին ռազմի դաշտում, հետո դիվանագիտական դաշտում լուծում իրենց հարցերը. փորձագետ

14:28 • 14.01.10

Թուրքիան և Ադրբեջանը միշտ պարտվում էին հայերին ռազմի դաշտում, հետո դիվանագիտական դաշտում լուծում իրենց հարցերը. փորձագետ

Թուրքիայի վարչապետի այցը Մոսկվա և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի այցը Երևան շաղկապված են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Փորձագետի կարծիքով՝ այդ այցերն առնչվում են միայն Ղարաբաղի հարցին: «Թուրքիայի վարչապետը Մոսկվայում խոսեց միայն Ղարաբաղի մասին: Սերգեյ Լավրովը Հայաստանում կխոսի միայն ղարաբաղյան հարցի մասին»,- ասել է քաղաքագետը` նշելով, որ Թուրքիան ունի լավ պատմաքաղաքական հիշողություն։ Գրիգորյանն ընդգծել է, որ «Թուրքիան միշտ ճգնաժամի ժամանակ Հարավային Կովկասում իր խնդիրները լուծում էր Ռուսաստանի միջոցով»:

«Թուրքիան և Ադրբեջանը միշտ պարտվում էին հայերին ռազմի դաշտում, հետո դիվանագիտական դաշտում լուծում իրենց հարցերը: Բայց ո՞ւմ միջոցով: Ռուսաստանի միջոցով»,- հայտարարել է Գրիգորյանը` հավելելով, որ այժմ փորձ է արվում կիրառել հենց այդ նույն մեխանիզմը: Գրիգորյանի խոսքով` Թուրքիան, որը հայտարարում է, թե շատ բան կարող է անել ռուսների համար այնպես, ինչպես Ադրբեջանը, փոխարենը պահանջում է միայն մի բան. ճնշում գործադրել Հայաստանի վրա Ղարաբաղյան հարցում:

«Ես շատ եմ հարգում Ռուսաստանին, բայց ուզում եմ զգուշացնել` տարբերակ չկա, որ Ռուսաստանը հայ ժողովրդի տարածքներով լուծի իր հարցերը Հարավային Կովկասում»,- ընդգծել է Գրիգորյանը: Նա նաև Ռուսաստանին կոչ է արել էներգետիկ հարցերը լուծել՝ հիմնվելով սեփական տարածքային ամբողջականության վրա։

Tert.am



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ruzanna
Jan 14, 2010 15:35