ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, January 14, 2010 11:18 - 1 քննարկում

Հայիթիի ողբերգությունը ավելի լավ կարող են հասկանալ հայերը

ՄԱԿ-ի ներկայացուցիչ. Հայիթիի ողբերգությունը ավելի լավ կարող են հասկանալ հայերը
19:33 / 14.01.2010

Հայաստանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակազմը, նորանշանակ մշտական համակարգող Դաֆինա Գերչեւայի գլխավորությամբ, մեկ րոպե լռությամբ հարգել է հունվարի 12-ին Հայիթիում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի զոհերի հիշատակը։

«Ո՞վ, եթե ոչ դուք, հայերդ, կարող եք հասկանալ այս ողբերգությունն ավելի լավ քան մյուսները, քանի որ 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի թողած վերքերը դեռ թարմ են», — ասել է Գերչեւան։ ՄԱԿ-ի համակարգողը նաեւ ներկաներին տեղեկացրել է ՄԱԿ-ի 16 աշխատակիցների մահվան մասին: Մահացածների թվում են հորդանանցի ոստիկանության երեք աշխատակիցներ, մեկ արգենտինացի, Չադից մեկ ոստիկանության աշխատակից եւ տասնմեկ բրազիլացի խաղաղապահներ։

Նշենք, որ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայիթի է ուղարկելու 50 հոգուց բաղկացած փրկարարական ջոկատ օգնություն ցուցաբերելու նպատակով: ԱԻՆ մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ջոկատը շուտով կուղեւորվի Մոսկվա, այնտեղից էլ Հայիթի:

Հիշեցնենք, որ Կարիբյան ավազանի համար ուժեղագույն երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի՝ հունվարի 12-ին: 7 մագնիտուդի առաջին ցնցմանը հետեւել են եւս երկուսը՝ 5,9 եւ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի զոհերի թիվը հասնում է տասնյակ հազարների: Ամբողջությամբ ավերվել է մայրաքաղաք Պորտ օ Պրենսեն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը նախօրեին հաղորդել է կազմակերպության 16 զոհված աշխատակիցների մասին: Եւս 150 աշխատակիցներ այս պահին համարվում են անհետ կորած:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արտակ
Jan 14, 2010 18:10