ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, January 13, 2010 23:19 - չքննարկված

Չհասկացանք: Ռոբերտ Քոչարյանը ո՞ւմ շահերն էր ներկայացնում Հայաստանում:

ՀԱՅԵՐԻՆ ԱՅՐՈՒՄ ԷԻՆ ԽԱՐՈՒՅԿՆԵՐԻ ՎՐԱ

  • 20 տարի առաջ այսօր Բաքվում սկսվեցին հայերի նկատմամբ բռնությունները, ջարդերը, որը տարբեր գնահատականներով համարվում է ցեղասպանություն: «Դա ցեղասպանություն է` բռնի տեղահանմամբ, միտումնավոր, դաժան ու նախապես կազմակերպված սպանություններով»,-այսօր հայտարարեց «Բաքվեցի համերկրացիների միության» նախագահ Ռոբերտ Խաչատրյանը: Նա ի պատասխան «Ա1+»-ի հարցի` նկատեց, որ այսօր պետությունը բավարար ուշադրություն չի դարձնում փախստականների խնդրին. «Դուք մի անգամ լսե՞լ եք, որ մեր մասին խոսեն, մեր խնդիրը բարձրացնեն ղարաբաղյան խնդրի բանակցություններում, այն դեպքում, երբ Ադրբեջանն անընդհատ թմբկահարում է իր փախստականների պրոբլեմը: Ընդհանրապես, այնպիսի տպավորություն է, որ փախստականներ Հայաստանում չկան»: Ռոբերտ Խաչատրյանը շարունակելով թեման պատմեց, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը Սլովակիայում պատասխանելով լրագրողի հարցին` ինչպես է Հայաստանում փախստականների վիճակը պատասխանել է. «Հայաստանում փախստականներ չկան, նրանք իրենց պատմական հայրենիքը վերադարձած մարդիկ են»: Ռոբերտ Խաչատրյանը չի պատկերացնում, թե ինչու են իրենց համատարած համոզում ՀՀ իշխանություններն ընդունել ՀՀ քաղաքացիություն, այն պարագայում, երբ 1 մլն փախստականի գործոնը հիանալի կարելի է օգտագործել Ղարաբաղյան բանակցություններում: Իսկ Բաքվի ջարդերից տուժած Ավանեսովա Էլեոնորան տեղեկացրեց, որ իրենց որեւէ սոցիալական կատեգորիայի տակ չեն ներառել, ասելով, որ Ղարաբաղում չեն եղել. «Տպավորությունն այնպիսին է, որ միայն Ղարաբաղում գտնվածներն իրավունք ունեն ինչ-որ կատեգորիա ստանալու»: Իսկ Ավանեսովների ընտանիքը կորցրել է 16-ամյա որդուն, որին դաժանաբար սպանել են Բաքվում` դեկտեմբերի 26-ին: «Եթե մենք ժամանակին գայինք Հայաստան, իմ եղբայրը կգնար հայրենիքի համար կռվելու եւ կյանքը կտար Հայաստանի համար»,-ասաց Էլեոնորա Ավանեսովան: Իսկ Բաքվից փախստական Էդիտա Հարությունովան հայտարարեց, որ ջարդերը հրահրվել են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից այն բանից հետո, երբ Ղարաբաղում ստորագրահավաք սկսվեց ՀՀ-ին միանալու վերաբերյալ: Իսկ մինչ այդ, ըստ այսօրվա բանախոսների, որեւէ խնդիր ադրբեջանցիների հետ հայերը չեն ունեցել: Այսօր «Արմատ» ակումբի հյուրերը պատմում էին իրենց տեսածն, ու արտասվում. «Դա ավելի սարսափելի էր, քան պատերազմն է, ավելի զարհուրելի էր, քան 88-ի երկրաշարժը»,-ասում էին նրանք: «Հայերին նետում էին ավտոբուսներից, պատուհաններից, պատշգամբներից, այրում էին խարույկներում, սպանում էին մետաղյա ձողերով, դանակներով, կացիններով»,-ասաց Ռոբերտ Խաչատրյանը: Ադրբեջանի պաշտոնական տվյալներով հունվարի 13-ից 20-ը Բաքվում տեղի ունեցած դեպքերի արդյունքում զոհվել է 56 հոգի, իսկ տեղի հայերի հաշվարկներով` ավելի քան 270 մարդ: Բաքվում դեռ ջարդերի պահին ապրում էր 200 հազար հայ, եւ ինչպես այսօրվա բանախոսներն ասացին, իրենց համար խիստ անսպասելի է եղել, որ այդ մեծ քաղաքում, որը գտնվում է ուշադրության կենտրոնում, կարող են տեղի ունենալ նման դաժան իրադարձություններ:


Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ