ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Wednesday, January 13, 2010 15:09 - չքննարկված
Երկխոսություն տարածքաշրջանում չինտեգրված պետությունների միջև
Թուրքիան զգուշացնում է Իսրայելին, որ իր համբերությունը հատում է
18:05 / 13.01.2010
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն անգլիական «Guardian» պարբերականին տված հարցազրույցում խոսել է խնդիրների լայն շրջանակից` թուրք-իրականան հարաբերություններից մինչեւ թուրք-իսրայելական հարաբերությունները:
Անդրադառնալով Իրանի թեմային, Դավուդօղլուն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է պահպանել իր բարեկամական հարաբերությունները իր իրանցի հարեւանների հետ: «Իրավիճակն Իրանում այդքան էլ լավ չէ, մենք չենք ուզում, որ Իրանում, Իսրայելում կամ մեկ այլ տեղ լինի միջուկային զենք, սակայն յուրաքանչյուր երկիր խաղաղ նպատակների համար իրավունք ունի զարգացնելու միջուկային ոլորտը: Բացի այդ, Թուրքիան դեմ է Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելուն: Պատժամիջոցներն առաջին հերթին անդրադառնում են սովորական քաղաքացիների եւ հարեւան երկրների վրա»,- հայտարարել է Դավուդօղլուն: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան չի մոռացել Իրաքի փորձը: «Այդ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս ակտիվացնել բանակցային գործընթացը ցանկացած հակամարտության շուրջ: Հիմնական խնդիրը երկկողմանի վստահության մասին է»,-ասել է նախարարը:
Դավուդօղլուն նաեւ սուր քննադատության է ենթարկել Իսրայելին: «Երբ Իսրայելը խաղաղ քաղաքականություն է վարում, մենք լավ հարաբերություններ ենք ունենում»,-ասել է նա` հիշեցնելով, որ նախքան Գազայի հատվածում կատարված իրադարձությունները, Թուրքիան իր վրա էր վերցրել Թել-Ավիվի եւ Դամասկոսի միջեւ միջնորդական առաքելությունն ու հասել նշանակալից արդյունքների: «Սակայն Գազայի հատվածում հարվածը փոխել է շատերին, տարածաշրջանում առաջացրել շատ անկայուն իրավիճակ, որի մեջ խճճվել է նույնիսկ Բարաք Օբաման: Եթե Իսրայելը խաղաղություն է ուզում, ապա պետք է հաշվի առնի այն փաստը, որ ուրիշներն էլ իրավունքներ ունեն, որոնք պետք է հարգվեն»,-ասել է Դավուդօղլուն: «Սակայն երբ գործը Պաղեստինի նկատմամբ Իսրայելի սպառնալիքներին է հասնում, նույնիսկ մեծահոգի Թուրքիայի համբերությունն է հատում»,- պարզաբանել է Դավուդօղլուն”: