ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Monday, January 11, 2010 11:20 - չքննարկված
2010-ին սկսվեց «քաղաքական ապաստանի նորագույն տարբերակը՝ փախուստ թշնամական երկիր»:
ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ «ՀԱՆՁՆՎԵԼ Է» ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ
- Հունվարի 10-ին, ժամը 19:00-ի սահմաններում գրանցվել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջևան հատվածի խախտման միջադեպ: ՀՀ քաղաքացի Եղիշե Պետրոսի Գևորգյանը (ծնվ. 1958թ.), կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ (7, 6 և 3 տարեկան) «Երազ» մակնիշի ավտոմեքենայով, չենթարկվելով հայ սահմանապահների նախազգուշական հրահանգներին, ճեղքել է հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված արգելափակոցները, և հատելով սահմանը, ադրբեջանական կողմից ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակահերթի ներքո` անցել Նախիջևանի տարածք: Հայ սահմանապահների կողմից ոչնչացման կրակ չի բացվել` ելնելով ավտոմեքենայում երեք անչափահաս երեխաների գտնվելու հանգամանքից: Եղիշե Պետրոսի Գևորգյանը նախկինում 8 անգամ դատապարտվել է կողոպուտի, ավտոմեքենաների գողության և այլ հանցանքների համար: Դեպքի մասին տեղեկացվել են միջազգային համապատասխան հումանիտար կազմակերպությունները: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, դեպքի մանրամասները ճշտվում են: Հայտնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: