ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Friday, January 8, 2010 3:04 - չքննարկված
Շատ էլ լա՛վ արեցին…
Թուրքիայում հայ մարզիկները հերթական անգամ հաղթեցին թուրքերին
Շախմատի Հայաստանի հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Աշխարհի թիմային առաջնությունում, որն այս օրերին ընթանում է Թուրքիայի Բուրսա քաղաքում: 3-րդ տուրում մեր ընտրանին 3.5:0.5 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Թուրքիայի հավաքականի նկատմամբ: Հիշեցնենք, որ նույն քաղաքում ֆուտբոլի աշխարհի ընտրական փուլի պատասխան խաղում, Հայաստանի հավաքականը 0։2 հաշվով զիջել էր թուրքերին։ Մինչ թուրքերի նկատմամբ հայ շախմատիստների հաղթանակը, մեր ֆուտբոլիստների փոխարեն ռևանշ վերցրեցին բասկետբոլիստները։ Ստամբուլում կանանց Եվրոգավաթի 2009/10 մրցաշրջանի խմբային փուլում Երևանի «Հատիսը» 23 գնդակի տարբերությամբ ջաղջախել էր տեղի «Բեշիքթաշին»։
Շախմատի Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակներ տոնեցին Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը: Լեւոն Արոնյանը վաստակեց կես միավոր:
Այժմ, Հայաստանը, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը և Իսրայելն ունեն 4-ական միավոր։ Հայաստանը թիմային 7,5 միավորով առաջին տեղում է:
4-րդ տուրում հայ շախմատիստները կմրցեն Բրազիլիայի հետ: