ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Thursday, January 7, 2010 16:24 - չքննարկված
Չոր դուրս եկավ կաշառքի ջրափոսից…
Բնապահպանության փոխնախարարի ձերբակալման լուրերը հերքվեցին
Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ վերջին օրերին լրատվամիջոցներում եղած հաղորդագրություններն այն մասին, թե իբր բնապահպանության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ, չեն համապատասխանում իրականությանը. բնապահպանության առաջին փոխնախարարը ոստիկանության կողմից բերման է ենթարկվել որպես վկա և հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել: Սիմոն Պապյանը գտնվում է աշխատանքի մեջ: