ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Thursday, January 7, 2010 16:30 - չքննարկված
Ավանդական ծեծկռտուք Եհովայի որդու պատճառով, Իսրայելի ոստիկանները դատավորաց դերում….
Հայերի և հույների միջև ծեծկռտուք՝ Բեթղեհեմի սբ. Ծննդյան վանքում
Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և հույն հոգևորականների միջև, որն ավարտվել է ոստիկանների միջամտությամբ։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Սրբոց թարգմանչաց վանքի տեսուչ հայր Ղևոնդ աբեղա Հովհաննիսյանի վկայությամբ, հույն հոգևորականները փորձել են հայերին դուրս բերել վանքի հայկական հատվածից՝ այդ ընթացքում դիմելով ոստիկանների օգնությանը։
«Երբ որ մեզ դուրս հանեցին, աղմուկ լսեցինք։ Գլխավոր մուտքից մեր աշակերտները դուռը մի կերպ կարողացել են բացել և ներխուժել են եկեղեցի և առաջ են եկել։ Այդտեղ բախում են ունենում հույների և ոստիկանների հետ», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց հայր Ղևոնդը։
Հայ հոգևորականի խոսքով, հայերի շրջանում կան վիրավորներ, հույների մասին տվյալներ առայժմ հայտնի չեն։
Հայ առաքելական, Հույն ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիները տնօրինում են Սուրբ Ծննդյան վանքի տարբեր հատվածներ, ինչի հետևանքով պարբերաբար վեճեր են ծագում երեք եկեղեցիների դավանորդների միջև:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի