Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, January 4, 2010 15:04 - 1 քննարկում

ՄԻԱՅՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿՓՐԿԻ ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ



Օբաման օրինակ է վերցնում Ռուզվելտից

Հակապատերազմական կոչերով իշխանության եկած Օբամայի համար դժվար կլինի ամերիկացիներին բացատրել, որ տնտեսությանը երկրորդ շունչ հաղորդելու համար հարկավոր կլինի ԱՄՆ-ին ներքաշել մեծ պատերազմի մեջ, կարևոր չէ՝ «սառը», թե «տաք»։

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հաստատեց տնտեսության խթանման՝ նախագահ Բարաք Օբամայի առաջարկած ծրագիրը։ Միջոցների մեծ մասը կօգտագործվի հասարակական աշխատանքներ կազմակերպելու և ներքին սպառումը խթանելու նպատակով։ Օբաման չի թաքցնում, որ առաջնորդվում է Ֆրանկլին Ռուզվելտի օրինակով, որը նման միջոցներով փորձում էր ԱՄՆ տնտեսությունը դուրս բերել Մեծ դեպրեսիայից։

Սակայն այդ ժամանակ ԱՄՆ տնտեսությունը փրկող վճռորոշ գործոն դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմին ԱՄՆ մասնակցությունը։ Որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ Օբաման նույնպես ստիպված կլինի նման միջոցների դիմել։

Ծրագրի շրջանակներում դաշնային բյուջեից պետք է հատկացվի $819 մլրդ, որի «առյուծի բաժինը» կուղղվի ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորմանը՝ ճանապարհաշինություն, հասարակական տրանսպորտի համակարգի զարգացում, դպրոցների և բանտերի վերազինում։ Օբամայի հաշվարկներով այս ծրագրերի իրականացումը պետք է 3 մլն լրացուցիչ աշխատատեղ բացի ԱՄՆ-ում:

Սակայն շատ մասնագետների կարծիքով՝ ամերիկյան տնտեսությունը խթանելու համար բավարար չէ նույնիսկ նման մեծամասշտաբ ներարկումը, և մի քանի ամիս հետո Օբաման ստիպված կլինի նմանատիպ մեկ այլ խթանիչ ծրագիր էլ առաջ քաշել Կոնգրեսում։

Հասարակական աշխատանքներ կազմակերպելու ճանապարհով տնտեսությունը խթանելու գաղափարն ինքնին, շատ պահպանողական տնտեսագետների կարծիքով, արատավոր է։ «Նույն կերպ պարոն Օբաման կարող էր Կոնգրեսից գումար խնդրել բուրգեր կառուցելու համար»,- ասում է National Center for Policy Analysis-ի վերլուծաբան Լորենս Կոտլիկոֆը: Նրա կարծիքով՝ հարկային զեղչերը նույնպես չեն խթանի տնտեսությունը:

«ԱՄՆ-ն արտադրող երկրից վերածվել է սպառողի: Բարձրացնելով սպառման մակարդակը, մենք կխթանենք Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և շատ այլ տնտեսություններ՝ բացի ԱՄՆ տնտեսությունից»,- մեկնաբանում է նա։

Օբամայի կառավարության վկայակոչումները Ռուզվելտի փորձառությանը, որը փորձում էր կենտրոնացված խթանման միջոցառումներով ԱՄՆ տնտեսությունը դուրս բերել Մեծ դեպրեսիայից, վերլուծաբանին նույնպես չեն գոհացնում: Նրա խոսքով՝ այն ժամանակ վճռորոշ գործոն դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմին ԱՄՆ մասնակցությունը։ Ռազմական պետպատվերները հզոր և կայուն խթան էին հաղորդում բոլոր ոլորտների զարգացմանը՝ ավիաշինությունից մինչև տեքստիլ արդյունաբերություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից դուրս գալով՝ ԱՄՆ-ն անմիջապես Սառը պատերազմի մեջ մտավ Խորհրդային Միության հետ, ինչն ամերիկյան պետությանը կրկին հնարավորություն տվեց ռազմական պատվերներ տեղաբաշխել երկրի ներսում՝ խթանելով ազգային տնտեսությունը։ ԽՍՀՄ-ի փլուզումից և Սառը պատերազմի ավարտից հետո այս սխեման դադարեց գործել։ Իսկ Իրաքի և Աֆղանստանի պատերազմները չկարողացան ԱՄՆ տնտեսությունը փրկել ռեցեսիայից։

Հակապատերազմական կոչերով իշխանության եկած Օբամայի համար դժվար կլինի ամերիկացիներին բացատրել, որ տնտեսությանը երկրորդ շունչ հաղորդելու համար հարկավոր կլինի ԱՄՆ-ին ներքաշել մեծ պատերազմի մեջ, կարևոր չէ՝ «սառը», թե «տաք»։ Ընդ որում՝ այդ ուղղությամբ առաջին քայլերն Օբաման արդեն արել է։ Շաբաթվա սկզբին զինվորական պաշտոնյաներին հանդիպելուց հետո ԱՄՆ նախագահն ամերիկացիներին զգուշացրեց, որ հարկավոր է պատրաստ լինել խիստ միջոցներին, որոնք կկիրառվեն Իրաքում և Աֆղանստանում։
Բարակ 0բաման արդեն 40 հազար զինվոր է ուղարկել Աֆղանստան պատերազմելու:Մեզ մնում է սպասել եվ հետեվել  իրադարձությունների հետագա զարգացմանը,թե Պարոն նախագահը ինչպես է իրագործելու ռուզվելտյան պատերազմ-դեմարշի կրկն0րինակումը:
Աստված էլ բեթարից ազատի:Ամեն…

Պատրաստեց՝  Պ.ԴԱՎԹՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արտակ
Jan 4, 2010 19:29