ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, December 30, 2009 0:20 - 2 քննարկում

Գլենդելի AMGA հեռուստակայանում ծվարած հհշական “ագենտուրան” հայտնաբերում է Հայաստանից եկած իշխանական “գործակալին”…

[quote=antiglobalist]
ԸՆԹԵՐՑՈՂԻ ԿԱՐԾԻՔ:
Հայաստանում իրականացվող ռեպրեսիաների ու հեղափոխությունների, հեղաշրջումների,սպանությունների վկաների ԱՄՆ-ում հայտնվելը պատահական չէ:Սրանք
կազմակերպվում են սիոնիստների ծրագրերով ու պաշտպանության տակ են առնվում ԱՄՆ-ի կողմից:Գլենդելյան AMGA-ն հայտնի է իր հակահայ , հակապետական ուղղվածությամբ:
“Տիրուհին” էլ սիոնիստական հաղորդումներ ունի:Շատ օրինաչափ է, որ Հայաստանում
քաղաքական հանցագործները պատրաստություն են անցնում ԱՄՆ-ում:Օրինակ շատ թարմ.
Արման Բաբաջանյանն իր “առաքելությունն” ավարտելու կամ շարունակելու համար հենց “վարագույրում” ասաց որ ետ է դառնալու պայքարը շարունակելու:Հենց նա պատրաստվել է Մադլեն Օլբրայթի սիոնիստական դպրոցում:[/quote]

ԼՐԱԳՐՈՂՆ ԱՄՆ-ՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՑԵԼ Է
‘Ռադիոլուրի’ նախկին խմբագիր Արթուր Սահակյանի՝ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստանալու տեղեկությունը հաստատեցին նաեւ ԱՄՆ-ում: Օրերս հայաստանյան թերթերից մեկը լուր է հրապարակել առ այն, որ ՀՀ Հանրային ռադիոյի ‘Ռադիոլուր’ լրատվական ծրագրի նախկին խմբագիր, 2008թ. սեպտեմբերի 21-ին ‘Օդնոկլասնիկի’ սրճարանում տեղի ունեցած եւ երիտասարդ Անդրանիկ Բաբայանի սպանությամբ ավարտված միջադեպի գլխավոր ‘հերոս’ Արթուր Սահակյանը ԱՄՆ-ում քաղաքական ապաստան է ստացել: Այս հրապարակմանն արձագանքել էր ինքը՝ Ա. Սահակյանը, ու շատ նյարդային մի հերքում էր ‘սղղացրել’ մեկ այլ թերթում, որի խմբագրին նա մեկ անգամ չէ, որ անվանարկել է շատերի ներկայությամբ: Սահակյանը, որն արդեն մոտ մեկ տարի ապրում է Լոս Անջելեսում, ինչպես ամիսներ առաջ, այսօր էլ պնդում է, թե ինքը ԱՄՆ-ում քաղաքական ապաստան չի խնդրել կամ առավել եւս՝ չի ստացել. ‘Ապատեղեկատվություն է եւ որեւէ առնչություն չունի իրականության հետ’, ու փորձում է միամիտներին հավատացնել, թե նման լուրեր տարածողները բանսարկուներ են: Սա այն դեպքում, երբ, մեր տեղեկություններով, Ա. Սահակյանը դեռ երեք ամիս առաջ է քաղաքական ապաստան եւ ‘գրին քարտ’ ստանալու կապակցությամբ ‘մաղարիչ’ արել: Ի դեպ, մոտավորապես հենց այս ոգով եւ ‘զրպարտիչներ’, ‘հերյուրանք’ որակումներով էր արձագանքել ԱՄՆ-ում քաղաքական ապաստան գտած եւս մի ՀՀ քաղաքացի՝ ‘Հոկտեմբերի 27’-ի գործով անցած նախկին կասկածյալ եւ նախկին վկա Նաիրի Բադալյանը, որը մի քանի ամիս առաջ է Հայաստանում հայտնվել, ու նա էլ հայտարարում էր, թե ինքը Միացյալ Նահանգներում ապաստան չի խնդրել, թեեւ թերթերից մեկին ուղարկած իր հերքման տեքստում անձամբ էր ստորագրել՝ ‘ՀՀ քաղաքացի, քաղաքական ապաստանյալ՝ ԱՄՆ-ում’: Զուգադիպությո՞ւն, թե՞ օրինաչափություն է, որ աղմկահարույց եւ իշխանության ներկայացուցիչների անվան հետ առնչվող քրեական գործերով դատավարության փուլում երկրից ‘թռած’ վկաները քաղաքական ապաստան են գտնում ԱՄՆ-ում՝ մտածելու խնդիր է: Ինչ վերաբերում է կոնկրետ Ա. Սահակյանին, ապա ‘Առավոտը’ փորձեց նրա վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը ճշտել հենց Լոս Անջելեսից, որտեղ հիմա նա ապրում ու մինչեւ վերջերս նաեւ աշխատում էր AMGA հեռուստաալիքում՝ որպես լուրերի հաղորդավար: Այս հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը՝ ‘Վարագույր’ հեռուստաժամի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանը, մեզ հետ զրույցում հաստատեց Ա. Սահակյանի՝ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստանալու լուրը. ‘Միակ մեծ սխալն այդ ամենի մեջ այն է, որ դրա մասին շատ ուշ է գրվել: Այո, ինքը խնդրել էր քաղաքական ապաստան, որը բավարարվել էր, եւ դրա հիման վրա նա կեցության իրավունք՝ ‘գրին քարտ’ է ստացել դեռ երեք ամիս առաջ: Մինչ այդ, նա միանգամայն օրինական՝ որպես ռեզիդենտ, ապրում էր Միացյալ Նահանգներում: Այնպես որ, հայաստանյան մամուլում հրապարակված տեղեկությունը՝ նրա քաղաքական ապաստան ստանալու մասին, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը’: Ռ. Հովսեփյանը ի հավելումն նաեւ պարզաբանեց, որ ամերիկյան օրենքներով, երբ մարդը քաղաքական ապաստան է ստանում, նախկինում մեկ, իսկ հիմա 7-8 ամիսների ընթացքում նա միանգամայն օրինական կերպով կարող է իր ընտանիքը տեղափոխել ԱՄՆ, ինչն արել է նաեւ այդ տղան (Արթուր Սահակյանը): Ի պատասխան մեր այն հարցին, թե՝ իր կարծիքով, այդ դեպքում ինչո՞ւ է այդ փաստը հերքում ու դրա դեմ ընդվզում Ա. Սահակյանը, պարոն Հովսեփյանն ասաց, թե իր համար ավելի զարմանալի էր այն տեքստի բովանդակությունը, որով նա հերքել էր կայացած փաստը: ‘Վարագույրի’ տնօրենի ասելով, այն, ինչի մասին իր հերքման մեջ հիշատակել էր Ա. Սահակյանը, ժամանակավրեպ թեմա էր, որի դեմ հայաստանյան ընդդիմությունն ու ողջախոհ մարդիկ, նաեւ իրենք՝ լոսանջելեսաբնակ հայերը ընդվզում էին: ‘Ինձ համար էլ պարզ չէր, թե ինչու նույն դաշտում գործող մարդկանց միջոցով դա արվեց, մանավանդ, որ դրա կարիքը չկար էլ: Մենք բոլորս զինվոր ենք ու ծառայում ենք նույն գործին՝ Հայաստանն ավելի քաղաքակիրթ ու ժողովրդավարական տեսնելու համար, ու մեկս մյուսի վրա քար նետելու իմաստը չկար’,- ափսոսանքով ասաց Ռ. Հովսեփյանը: Ի դեպ, նա մանրամասնեց, թե ինչու Ա. Սահակյանը արդեն վաղուց չի աշխատում ԱՄՆ-ում գործող միակ ազատ եւ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին պատմող AMGA հայկական հեռուստաալիքում: ‘Նա մեկուկես ամիս է՝ արդեն մեր հեռուստաալիքում այլեւս չի աշխատում: Ինքը գնացել է, եւ կարծում եմ՝ անվերադարձ: Պատճառն այն էր, որ նա AMGA-ում հիմնականում արտերկրից ստացվող լուրեր էր կարդում, իսկ հիմա այդ լուրերի ժամը հանվել է, որովհետեւ ինքն ասում էր, թե դժվարություններ կան լուրերը պատրաստելու համար, անընդհատ խոսում էր, թե դժվար է Հայաստանից լուրեր հավաքելը: Ի վերջո, AMGA-ի տնօրենն ու ինքը երկուստեք համաձայնեցին դադարեցնել համագործակցությունը’,- ասաց Ռ. Հովսեփյանը: Ավելի ուշ, նա նաեւ հավելեց, թե սկզբից էլ, երբ Սահակյանը հայտնվել էր հեռուստաալիքում, առանձնապես լավ տպավորություն չէր թողել իր վրա, ու հեռուստաալիքում փորձել էր հայաստանյան իշխանության տեսակետներն առաջ տանել: Սա, թերեւս, պատահական լինել չէր կարող՝ նկատի ունենալով այն փաստը, որ Հայաստանից հեռանալուց 2 ամիս անց՝ 2009թ. փետրվարին, Ա. Սահակյանին AMGA-ում աշխատանք տալու հարցում միջնորդել էր Հանրային ռադիոյի ղեկավար Արմեն Ամիրյանը, որին այն ժամանակ պատկանող ‘ԱրմենԱկոբ’ հեռուստաընկերությունը համագործակցում էր AMGA-ի հետ: ԱՄՆ-ում բնակվող մեր այլ աղբյուրներ սրան նաեւ հավելեցին, թե Սահակյանի՝ այս հեռուստաընկերությունը լքելու կամ հեռացվելու պատճառներից մեկն էլ հենց նրա ընդգծված իշխանամետ դիրքորոշումն է եղել եւ որպես վերջին կաթիլ՝ մի պատեհ առիթով արած այս հայտարարությունը՝ ‘էս ուզում եք Հայաստանում պերեւառոտ անե՞ք’: Այն, որ Ա. Սահակյանը Հայաստանում բացի իշխանությունների թիմակիցը լինելուց՝ նաեւ ՀՀ գլխավոր դատախազի ‘PR’-ով էր զբաղվում, մեկ-մեկ էլ գործընկեր լրագրողներին իր մտերիմ պաշտոնյաների հետ ‘լավ լինելու’ եւ դրանից օգուտ քաղելու խորհուրդներ էր տալիս՝ անձամբ գիտեմ. ինչպես ասում են՝ դեպքն ինձ հետ է պատահել: – ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

A
Jan 2, 2010 14:38