ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, December 29, 2009 23:44 - 1 քննարկում
Շատ ծիծաղելի պատմություն անհավատների համար:
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
-
Դեկտեմբերի 28-ին կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել են Բնապահպանության նախարարության երկու աշխատակից: Ըստ ոստիկանության մամլո հաղորդագրության` ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ, 1958 թ. ծնված Արսեն Պետրոսյանը մի ընկերությունում կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված բնապահպանական խախտումներն ամբողջությամբ չարձանագրելու և կազմվող ակտի գումարի չափը մինչև 10 միլիոն դրամ նվազեցնելու համար պահանջել է 5 միլիոն դրամ կաշառք:Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում` դեկտեմբերի 28-ին, ՀՀ բնապահպանության նախարարության իր աշխատասենյակում կաշառք վերցնելու փաստով Արսեն Պետրոսյանը մերկացվել է: Նրա մոտ հայտնաբերվել է վերցված գումարից 1.210.000 դրամը, իսկ մնացած 3.790.000 դրամը Ա. Պետրոսյանը հասցրել էր փոխանցել նույն տեսչության պետ, 1960 թ. ծնված Տիգրան Գրիգորյանին: Միջոցառման ընթացքում, բացի վերցված կաշառքից, Ա. Պետրոսյանն իր գրպաններից ներկայացրել է նաև 2 միլիոն դրամ և ԱՄՆ 1.000 դոլար, իսկ տեսչության պետ Տ. Գրիգորյանը, բացի Ա. Պետրոսյանի կողմից տված կաշառքի գումարից, նույն պոլիէթիլենային փաթեթի մեջ ներկայացրել է 3.800.000 դրամ, 15.000 դոլար ու ևս 18.000 դոլար: Արսեն Պետրոսյանը և Տիգրան Գրիգորյանը ձերբակալված են:Նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասվ հարուցվել է քրեական գործ:
1 քննարկում
miksinan