ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, December 29, 2009 2:24 - չքննարկված

Հաբռգած հայե՞ր, թե թունավոր նախանձ կամ խաբկանք…

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՍԵՂԱՆԸ

  • Այս հարցը «Ազգը» տվեց մեր շատ համաքաղաքացիների, տարբեր զբաղմունքի եւ սոցիալական տարբեր կարգավիճակում գտնվողների, համեմատելու նախորդ տարվա հետ, թե որքանո՞վ է թանկացել Ամանորի սեղանը:

    Երկարամյա մանկավարժ տկն. Վարդուհին խիստ զայրացած ասաց. «Եթե ինձ մնար, ապա ես ոչ մի ճոխության հետեւից չէի ընկնի: Սակայն նշանված դուստր ունեմ ու պարզ է չէ, թե ինչ ծախսեր պետք է անեմ, որ խնամիներիս մոտ ամոթով չմնանք: Արդեն 600.000 դրամի գնումներ ենք արել, դեռ շատ բան էլ կա, որ գնենք: Կարծում եմ այս ամենը զուր ծախսեր են, եթե որոշ հանգամանքներ չլինեին…»:

    Տարեց թոշակառու ամուսինները, որոնք իրենց 3 թոռների համար նվերներ էին ընտրում, ասացին. «Մենք նշելու ենք սովորականի պես, մրգով, չարազով, հայկական տարեհաց-գաթայով եւ մեր օրվա ուտելիքներով: Տարիներ առաջ շատ ճոխ ենք նշել, երբ նույն օրը՝ հունվարի 1-ը, մեր ամուսնության 65-ամյակն էր: Չնայած շատ հյուրեր եկան, բայց երկու օր անց մթերքի կեսը աղբամանում հայտնվեց: Դա մեզ խրատ դարձավ ու որոշեցինք այնուհետեւ շատ զուսպ, նորմալ ձեւով դիմավորել, թարմ ճաշ ու սալատներ անել, ոչ թե միայն այդ երկու օրվա համար, այլ հետո: Իսկ այդ օրը մենք մեկ բաժակ սպասը գերադասում ենք խոզի բդից: Այնպես որ, մինչեւ 20-30.000 դրամ գումարը մեզ լիովին կբավարարի: Անցալ տարի հենց 20.000 դրամ էինք ծախսել, իսկ հիմա շատ է թանկացել ամեն ինչ, ուստի մթերքը շատ քիչ քանակությամբ կգնենք: Խոսքը, իհարկե, չարազին ու չրերին էր վերաբերում: Իսկ թոռնիկներիս նվերները մեզ համար ամենակարեւորն են»:

    Երեւանի խոշոր սուպերմարկետներից մեկի տնօրենն ասաց. «Էս ինչ-որ տեսնում ես իմ խանութում, իմ տոնական սեղանին, իհարկե, կլինի: Ումի՞ց եմ պակաս: Մեր շենքում մի ծեր կին կա, 2-րդ կամ 3-րդ օրը մնացած մթերքը նրանց տուն եմ ուղարկում: Դե ընտանիքով էլ «Հարսնաքարում» Նոր տարին կդիմավորենք: Դե հաշվի, եթե կարող ես, թե ինչքա՞ն գումար կծախսեմ: Հա, դրան էլ ավելացրու կնոջս ոսկեղեն, տղայիս նոր ավտո եմ խոստացել, դեռ կան ընկեր-ընկերուհիներ… Մի խոսքով, չմանրանամ: Մոտավորապես երեւի կծախսեմ մի քանի հազար եվրո: Անցած տարի ծախսեցի 500.000 դոլար՝ Դուբայ-մուբայ, իսկ էս տարի ստույգ չեմ կարա ասեմ: Ինչքան պետք ըլի, կծախսեմ…»:

    Երիտասարդ ամուսինները մանկահասակ տղայի համար հագուստ էին ընտրում թուրքական արտադրության էժանագին ապրանքների խանութում ու ցավով էին նշում. «Եթե գոնե մեր տեղական հագուստը մի քիչ էժան լիներ, անպատճառ մերը կգնեինք: Ստիպված ենք թուրքականը առնում, քանի որ երեխան մեծանում է եւ մի քանի ամիս անց այդ շորը էլ վրան չի լինի: Գոնե դեն նետելուց չես ափսոսի: Իսկ Նոր տարվա սեղանին, ամենահամեստ հաշվարկով, կծախսվի մոտ 200.000 դրամ: Չնայած մենք այդքան չենք վաստակում ամսական, սակայն ստիպված ենք միջոցներ գտնել…»:

    Այսպես շատ ու շատ դրվագներ կարող ենք ներկայացնել, սակայն մեր խնդիրը դա չէ, այլ այն, թե ապրանքների գները ինչո՞ւ տարեց-տարի, նախատոնական օրերին 20-30 տոկոսով թանկացվում են, մինչդեռ ամբողջ աշխարհում նախատոնական օրերին գները մինչեւ 40 տոկոս իջնում են: Կամ էլ ինչո՞ւ այդ վատ սովորույթին վերջ չի տրվում, երբ ստիպված ես լինում տնից-տուն գնալ, նույն ճաշատեսակներն ու սալատները ստիպված ուտել (տանտիրուհուն չնեղացնելու համար), մի քանի կգ քաշ ավելացնել ու հետո մի քանի օր խելքի չգալ գերհոգնածությունից եւ ստամոքսաղիքային բարդություններից, ի՞նչ է թե Նոր տարի է: Է հա, հասկացանք, Նոր տարի է, թող բարով գա, բայց ոչ թե խուճապահար մարդկանց մի մեծ ցուցակով խանութից խանութ, շուկայից շուկա վազեցնի ու հետո էլ մի քանի ամիս դիետայի նստեցնի…

  • ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ