ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, December 28, 2009 22:50 - չքննարկված

Այսօր, երբ…

.ուտող-խմող, բդով-ոռով դատող հայիկներ…
.խաշանոցն էլ քըռթ Արագած լեռան վրա:
(գիտեք չե՞, ուրիշ ժողովուրդները՝ ո՛չ ուտում են, ո՛չ էլ խմում)

ԺՈՒԺԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ

  • Այսօր, երբ, Ամանորի սեմին, ամեն հայ մարդ իր գրպանի պարունակությունը մի քանի անգամ գերազանցող գումարներ է ծախսել (մի հարցրեք՝ որտեղից) տունն ու սառնարանը բերնեբերան լցնելու համար եւ պատրաստվում է ստամոքսը լցնել հիվանդանալու աստիճան, ժուժկալության մասին խոսելը գայլի գլխին ավետարան կարդալուն է նման: Մարդիկ գիտեմ, ովքեր վերջին շաբաթներին վատ էին սնվում, որպեսզի Նոր տարուն կուշտուկուռ ուտեն: Գիտեմ նաեւ մարդիկ, ովքեր առօրյա համադամներից հետո չգիտեն ինչով զարմացնել ոչ միայն սեփական ստամոքսը, այլեւ ուրիշներինը: Ժուժկալությունը, խնայողասիրությունը նման մարդկանց համար տարօրինակ գաղափար է միայն՝ հնարված նույնքան տարօրինակ մարդկանց կողմից՝ տարօրինակ, թերեւս հետին նպատակներով…Մինչդեռ ամեն առիթով եւ անառիթ խոսում ենք ու հայտարարում եվրոպական արժեքներից ու չափանիշներից, եւ նույնիսկ եվրոպական ենք դարձրել մեր սովորական դուռն ու լուսամուտը, բնակարանի ու շենքի վերանորոգումը: Մինչդեռ, իմ կարծիքով, եվրոպական գլխավոր արժեքը խնայողասիրությունն է, ժուժկալությունը: Ոչ միայն ճաշի սեղանին, տներում թե ռեստորաններում, այլեւ կյանքի բոլոր ասպարեզներում՝ խնայողություն հոսանքի, հումքի, աշխատուժի, միջոցների: Եվրոպական դարավոր փորձը, իմաստությունը կայանում է հենց խնայողության, ժուժկալության մեջ՝ փոքրի մեջ հարմարավետ, քչի մեջ՝ լրիվ բավարար, ամեն ինչում՝ արդյունավետ, ռացիոնալ ու գեղեցիկ:Ժամանակն է, ոչ միայն այսօր, երբ պատրաստվում ենք դիմավորելու Նոր տարին եւ Սբ. Ծնունդը, այլեւ հետագա օրերին ու տարիներին, որ ինքնակրթությամբ եւ համակրթությամբ յուրացնենք եվրոպական այդ փորձառությունը եւ այն դարձնենք մերը: Ավելի շուտ՝ վերստին դարձնենք մերը: Քանզի Հայկական միջնադարի մեր ազգային սխրանքները պայմանավորված են հենց այդ արժեքներով_վկա՝ մեր ճարտարապետությունը՝ գողտրիկ, զուսպ ու վեհ: Արդարեւ, հատկապես մեր նման երկրներին ու ժողովորդներին է անհրաժեշտ խնայողասիրությունը_սակավահող, սակավ ռեսուրսներով, սակավաթիվ մեր ժողովրդին, մեր ազգ-պետությանը առաջինը հերթին է անհրաժեշտ այն: Ինքնադաստիարակությամբ պետք է արմատախիլ անենք մեր միջից ամեն տեսակի շռայլություն, զեխություն, միջոցների վատնում, ի վերջո՝ մսխում:

    Միջոցների խնայողությունը ինքնըստինքյան ստեղծում է ուժերի կուտակում, որն այնքան անհրաժեշտ է մեզ այսօր, վաղը եւ ընդմիշտ՝ տեղից պոկվելու եւ զարգանալու համար, միջազգային, եվրոպական մակարդակի հասնելու համար:

    Եվ դրան պետք է սկսել հենց այսօրվանից: Տոնական օրերը լավ առիթ են ժուժկալության փորձ անելու:

  • Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ