Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, December 26, 2009 0:08 - 2 քննարկում

ՑՆԾԱ, ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ, ԵԿԱՎ ԶՈՐԻՆ…

Զորի Բալայանը վերջապես կտրվեց իր` Հայաստանի վրա թանկ նստող օվկիանոսներից եւ աղ ու հացով,  զուռնա-դհոլով մտավ Հայաստան, որպես մի Տիգրան Մեծ, որ նոր տարածքներ է ավելացրել Հայկ նահապետի  երկրին:

ՑՆԾԱ, ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ, ԵԿԱՎ ԶՈՐԻՆ

Զորի Բալայանը վերջապես կտրվեց իր` Հայաստանի վրա թանկ նստող օվկիանոսներից եւ աղ ու հացով,  զուռնա-դհոլով մտավ Հայաստան, որպես մի Տիգրան Մեծ, որ նոր տարածքներ է ավելացրել Հայկ նահապետի  երկրին: Բայց ավելի լավ է սկսենք այնպես, որ նրան լավ չճանաչող  մատաղ սերունդն էլ  հասկանա.  Զորի Բալայանը ղարաբաղյան ծագումով մի ծերունի է, որը  պատանի հասակից մոսկովյան կագեբեի սիրելիներից էր եւ դրա համար նրան աճելու-բարգավաճելու լայն հնարավորություններ էին տրված: Այդ բոլորը քողարկելու համար նա մի փիլոն առավ ուսերին` հայրենասերի փիլոնը, եւ դարձավ “շտատով” հայրենասեր, դրա համար միշտ լավ վճարվելով: Նա հայրենասերի իր գործը` պայքար Ղարաբաղի համար, սկսել է այն օրերից, երբ  դեռ Ղարաբաղը բերնեբերան լցված էր հայերով, եւ, իր ասելով, պայքարը շարունակում է մինչեւ հիմա, երբ Ղարաբաղը դատարկված է եւ նա՝ ճանաչված: Լավ ճանաչվելու օրվանից իսկ Զորի Գայկովիչը լքեց Ղարաբաղի ժողովրդին եւ շփվում էր միայն իշխանությունների հետ` թե Ղարաբաղի, թե Հայաստանի, նա երկու իշխանություններից միայն մի բան էր ուզում` փող, եւ այդ փողերով է ահա, որ քանի տարի Մագելան ու Կոլումբոս դարձած, իր ծերունական ոտերն է արեւին տալիս, իր քմահաճույքի համար ուտելով Հայաստանի չեղած բյուջեն: Հայ հայրենասեր Զորի Բալայանը այդպես էլ  չսովորեց մայրենի լեզուն, ժողովրդի հետ չհարաբերվեց այդ լեզվով եւ իր բոլոր ուզվորությունները կատարում էր ռուսերեն, այդպես երեւի իրեն էլիտար զգալով  եւ իշխանություններից պահանջելով իր համար էլիտար, շատ թանկ, հարուստ երկրի միլիարդատիրոջը վայել ծերություն` արեւադարձային ծովերի վրա:
Միայն Զորիի այդ էլիտար ծերության վրա ծախսվող գումարներով` այսքան տարի, կարելի կլիներ Հայաստանի՝ նրան հասակակից հազարավոր ծերերի կյանքը տանելի դարձնել, բայց քանի որ բռնակալական ռեժիմների մշտական  ծառա Զորին իր ծերությունը օվկիանոսների վրա է ուզում անցկացնել, ի՞նչ կարող են անել, պիտի տան, մանավանդ որ ինքը ահա միայն այստեղ` ուզվորության հարցում տաղանդավոր է, տաղանդ,  որ բացակայում է նրա հայրենասիրական գրվածքներում, բավական է բացել նրա ճամփորդությունների “նոթատետրը”, եւ ամենուրեք իր փող կպցնելու  պատմություններն են, թե որ մեծահարուստ հային ինչպես թակարդը գցի, ինչպես համոզի, որ այդ ծովային ճամփորդությունը, այդ “Կիլիկիան”, այդ “Արմենիան” ինչ կենսական ու մշակութային նշանակություն ունեն  հայ ազգի համար, եւ որ ինքը հայոց եռագույնն է պտտում աշխարհի շուրջ ու ամենուրեք հայի անունը  բարձրացնում:  Դա, իհարկե, ամենամեծ կեղծիքն է այդ դրոշի ներքո ապրող հայաստանցի ժողովրդի համար, երբ այդ դրոշի ներքո իրենց երեխաներն ապրում են թշվառության մեջ, բայց իշխանությունը մի Զորի Բալայանի ահա էլիտար հաճույքների  մեջ է պահում, որ նա դեռ մի քիչ էլ ջահել զգա իրեն: Զորիի յուրաքանչյուր “հաղորդում”` “Հայլուրին”, Հայաստանի իշխանական թերթերին, թե ինտերնետում դրված “հուշագրություն”, լրիվ բացահայտում են իր կերպարը, մարդու, որը գտնում է, որ երկիրը ինչ վիճակում էլ լինի, ինքը պիտի լավ լինի: Անցած անգամ “Հայլուրին” նա պատմել էր, որ լավ է, փոթորիկ է եղել, ինքը պայքարել ու հաղթել է փոթորկին, բայց նավի գեներատորի ֆիլտրն է ծակվել, հիմա իրենք ափերին հայկական համայնք են փնտրում, որ ֆիլտր ճարեն… Երեւի հայ իշխանությունն էլ “Հայլուրը” նայեց ու ասաց. “Արա, էլ խի՞ ենք ապրում, մենք մեռած ե՞նք, որ  Զորին ֆիլտրի կարիք ունի, ու մենք չենք հասցնում”, կամ էլ. “Քյավթառ ուզվորը զզվեցրեց, թե երբ ենք պրծնելո՜ւ դրա խաղերից”:

Ժողովուրդը արդեն վաղուց Զորի Բալայանին համարում է հայրենիքի վզին կպած շլնքամիս, որին, ինքն իրեն նեղ անելով,  պիտի լավ պահի: Զորին հավանաբար գիտի, թե ինչ է տվել բռնապետական այս ռեժիմներին, դրա համար է այդքան պահանջում եւ պահանջելու է երկար, քանի որ շքեղ պահվող ծերունիները մեր ծերերի նման կյանքից չեն հոգնում, որ մահ խնդրեն:
Զորի Բալայանի վերադարձը հայրենիք շատ լուրջ կազմակերպվեց, ահա նրան խոսք է ուղղել նաեւ քաղաքապետարանը, Գագիկ Բեգլարյանը, մտածելով, որ ետ չմնա Զորի Բալայան կոչվող իշխանական պրոյեկտը ողջունելուց:  “Ավարտվեց ճանապարհորդության առաջին փուլը. վստահ եմ, որ այսուհետ նույնպես հաջողությունը կուղեկցի Ձեզ”,- ասում է Գագիկ Բեգլարյանի քաղաքապետարանը ու ցանկանում արշավախմբին “առաքելության բարեհաջող ավարտ” ու իրենց “Արմենիային”  “համընթաց քամի”: Ապա ավելացնում է` “հայրենիքում սպասում են Ձեզ”:
Հայրենիքը, այո, առանց Զորիի չի կարողանում, նրա պակասից է փաստորեն ժողովրդի այս դեպրեսիան, բա որ հանկարծ Գագիկ Բեգլարյանն էլ, քաղաքապետարանի նավի առագաստը թողած, միանար Զորիի նավին, ի՜նչ կարոտ կլիներ հայրենիքում: Քաղաքապետարանը  շատ կարեւոր է համարում ծովային այդ քմահաճույքը:
“Համայն հայության մայրաքաղաքից մենք ուշադրությամբ հետեւում ենք Ձեր` հայոց պատմության մեջ բացառիկ շուրջերկրյա նավարկությունը կայացած փաստ դարձնողների ճամփորդությանը.  Ձեր շնորհիվ Հայաստանի, Արցախի, Սբ. Էջմիածնի եւ Երեւանի դրոշները տեւականորեն ու հպարտ ծածանվում են համաշխարհային անծայրածիր օվկիանոսում ու մեզանից շատ հեռու ընկած երկրների նավահանգիստներում”: Գագիկ Բեգլարյանը, իմացանք,  շատ լուրջ հետեւելիս է եղել ծովային այդ սխրագործությանը եւ հպարտացել: Ահա հաջորդ պարբերությունում էլ ասում է. “Անգնահատելի է “Մեսրոպ Մաշտոց” արշավախմբի դերը օտարներին հայ ժողովրդի մշակութային ներուժն ի ցույց դնելու գործում”:
Այո, փաստորեն մենք մեր “մշակութային ներուժը” հո ցույց չդրեցի՜նք ծովերն ի վար եւ նավահանգիստներն ի վեր, հո չտեսա՜վ աշխարհը մեր “ներուժը”, հո չզարմացրի՜նք մեր մշակութային գիգանտով…  Զորի Բալայանին մինչեւ վերջ լավ չճանաչած  բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը,  երբ 2004թ. ապրիլի 13-ի ջարդից հետո Քոչարյանին է շպրտել իրեն տված մրցանակը, համարելով բռնապետի ձեռքից ստացած մեդալ, հյուր եկած Զորի Բալայանին էլ է նույնը խորհուրդ տվել, խնդրել, որ Քոչարյանը հասկանա, որ այս երկրում ընդվզող մտավորական կա,  որն իհարկե մերժել է Զորի Բալայանը: Եթե Սիլվա Կապուտիկյանը մի քիչ երկար ապրեր, կտեսներ, որ Զորի Բալայանը իշխանությանը մեդալ վերադարձնող չի, որ նրա համար միեւնույն է, թե քանի մարդ ծեծվեց ու քանի մարդ սպանվեց, եւ որ Զորիի համար կարեւորն այն է, ինչ ստանում է այժմ իշխանությունից ու շարունակում օտար մնալ ժողովրդին, ինչպես միշտ է օտար ու քաղքենի եղել:

P.Davtyan



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

miksinan
Dec 26, 2009 4:09