Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, December 26, 2009 1:23 - 8 քննարկում
ՀԵՔԻԱԹ ԽԵԼՔԻՑ ՊԱԿԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Manuchar գրել է:
ՀԵՔԻԱԹ ԽԵԼՔԻՑ ՊԱԿԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր կաթոլիկները, թենջիրեները, ափսեները,խոզի բդերը, բաստուրմեքը,մրգերը, բանջարեղենները, բողոքականները, հհշականները, մանկամիտները ու ուղղափառների մի մասը տոնում են Սուրբ Ծնունդը: Ըստ Ավետարանի, Հիսուս Քրիստոսը ծնվել է կայսր Օգոստոսի կառավարման ժամանակ հուդայական Բեթղեհեմ քաղաքում նազովրեցի (նզոված) ատաղձագործ (պլոդնիկ, դուրգյար) Հովսեփի եւ նրա կնոջ Մարիամի ընտանիքում (մեկ ուրշի միջամտությամբ), որոնք Բեթղեհեմ էին ժամանել մարդահամարին մասնակցելու նպատակով: Իջեւանատանը՝ “Մարիոտ” հույրանոցում, տեղ չլինելու պատճառով, ընտանիքը ստիպված էր գիշերել քարանձավում, որն օգտագործվում էր որպես գոմ անասուններին ապաստանելու համար, չնայած Հովսեփը արհեստավոր տղա էր և լավ էլ փող ուներ: Երբ ծնվեց Քրիստոսը, քարանձավի վրա աստղ ծագեց, ինչից այդ իրադարձություն մասին իմացան երեք մոգերը՝ որոնք և մոգոնեցին հետագայում նոր կտակարանը: Ծնված մանուկին առաջինները երկրպագելու եկան քուրդ հովիվները, որոնց այդ իրադարձության մասին ավետել էր հրեշտակը, հետո`մոգոնող մոգերը: Նրանք գերմանական նվերներ բերեցին Քրիստոսին` ոսկի, խունկ ու ՍՈՆԻ մակնիշի ճապոնական հեռուստացույց: Իմանալով Հիսուսի ծննդյան մասին, թագավորը հրամայեց սպանել մինչեւ 2 տարեկան 24 հազար հավի մանուկներին (ճտերին),մարդկանց ծննդյան տոների առթիվ տաբակա մատուցելու համար , սակայն Հիսուսը ողջ մնաց, քանի որ հավի ճուտ չէր: Հովսեփի ընտանիքը հավ չէր սիրում, ենթարկվելով Աստծո կամքին, փախավ Եգիպտոս: Քրիստոսի ծնունդը դեկտեմբերի 25-ին նշելու մասին որոշումն ընդունվել է Եդեսսիայի եկեղեցական ժողովում 431 թվականին, քանի որ բյուզանդացի քրիստոնյաները շարունակաբար Արև Աստծո ծնունդը համարում էին դեկտեմբերի 25-ը:Միլիարդավոր տարիներ նույն օրը ծնվող Արեգակը իր տեղը զիճեց կամ համատեղեց Եդեսսիայի եկեղեցական ժողովում կեղծված քվեարկության արդյունքների հետևանքով:
8 քննարկումներ
miksinan