Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, December 23, 2009 0:53 - չքննարկված

Օրենքը մենք ենք եւ մեզմե դուրս ամենայն ինչ ապօրեն է՚,-

Tue, December 22, 2009 6:33:03 AM
From:
P.Davtyan

Վանոյի ականջը կանչի. արդեն գրեթե 10 տարի է, ինչ փախել է Հայաստանից, սակայն մինչ օրս զարմանալիորեն նրանից օրինակ վերցնողներ կան: Այսպես, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, արմավիրյան օլիգարխ ՆԱՀԱՊԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ զարմանալիորեն որոշել էր կրկնել Վանոյի հռչակավոր ՙղալաթ եմ արել՚ խոսքը, եւ Սասուն Միքայելյանի ազատ արձակման կոչով ՀՀ նախագահին ուղղված նամակը ստորագրելու առնչությամբ, դեռ իր ստորագրության թանաքը չչորացած, հայտարարել է. ՙՍխալ եմ արել, որ ստորագրել եմ՚: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է միայն հիշեցնել ժողովրդական խոսքը. “էշի վրա նստելը մի այիբ է, իջնելը` երկու”:
Էշի ու այիբի մասին ժողովրդական պատմանը որոշակիորեն առնչվում է եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ. ՙՀիմա Հայաստանի իշխանությունը, եթե նույնիսկ հետ կանգնի հայ-թուրքական արձանագրություններից, Դաշնակցությունը չի վերադառնա կառավարող կոալիցիա՚: Զարմանալի է, միթե ընկեր Վահանի մտքով չի անցնում, որ տարած-հետբերածի կարգավիճակը վայել չէ ինչպես կարգին մարդկանց, այնպես էլ կարգին կուսակցություններին, ուստի վերադառնալ-չվերադառնալու մասին ընդհանրապես խոսքը ավելորդ էր, եթե, իհարկե, ենթագիտակցաբար իշխանական բարիքներին վերադառնալու ձգտում չկա: Համ էլ հարցնող լինի ո վ է ձեզ հետ հրավիրելու կոալիցիա, որ դեռ այդպիսի հարցի մասին առհասարակ մտածում եք:
Մեզ անզարմանք չթողեց եւ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ հայտարարելով. ՙՄենք պետք է սովորենք ապրել արտակարգ իրավիճակների պայմաններում՚: Նախ այն տարիներին, երբ հարգարժան պարոնը ՀՀՇ-ական իշխանության մաս էր կազմում, հենց այդ իշխանությունը սկսեց, իսկ հետագայում հաջողությամբ կատարելության հասցրեց երկրի ամբողջ բնակչությանը արտակարգ իրավիճակի պայմանների մեջ դնելը: Այնպես որ, այդպիսի իրավիճակում ապրելու փորձ ունի մեր ողջ ժողովուրդը, եւ կրկին դա սովորելու կոչը մի տեսակ զարմանալիորեն անեծքի է նմանվում: Պետք է նշենք, որ մեր ժողովուրդը իր վարչապետից ակնկալում է այնպիսի պայմանների ստեղծում, որոնք նորմալ, հանդարտ կյանք կապահովեն, այլ ոչ թե տարատեսակ ՙչէպեներ՚:
Բազմիցս է գրվել, որ գրականության ՀՀ պետական մրցանակը տրվում է ում ասես: Այս տարի էլ համապատասխան հանձնաժողովըª ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ գլխավորությամբ, մրցանակը շնորհել է Վահագն Գրիգորյանինª ՙԺամանակի գետը՚ վեպի համար: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հեղինակը հանրությանը գրեթե անհայտ է, սակայն ի հայտ է գալիս եւս մեկ զարմանալի պահ. սույն անծանոթ տաղանդաշատ գրողը ապրում է Լատվիայում, Հայաստան էլ այցելում է տարին 1-2 անգամ: Դե պարզ է, եթե ամեն ինչում մեյդան են գալիս ՙխնամի-ծանոթ-բարեկամ՚ հանգամանքները, ապա էլ ինչպե±ս ունենանք կարգին ժամանակակից մշակույթ, այլ ոչ թե գորշությունների շքահանդես: Դե ինչ, հենց այդպիսի մրցանակաբաշխություններն են նաեւ էապես նպաստում ՙոգու սով՚ կոչվող երեւույթին. մայրաքաղաքի սրճարաններում ասեղ գցելու տեղ չկա, սակայն գրեթե ոչ ոք չի կամենում մեկ գավաթ գարեջրի գումար տալª գիրք գնելու համար:
ՙՕրենքը մենք ենք եւ մեզմե դուրս ամենայն ինչ ապօրեն է՚,- Երվանդ Օտյանի անմահ հերոս ընկեր Փանջունու այդ խոսքը ակամա հիշեցինք ՍԴՀԿ ատենապետուհի ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ պահվածքի առնչությամբ: ԼՏՊ-ով հիացած այդ տիկնոջը անվստահություն են հայտնել եւ այսօր համագումար են հրավիրել ՍԴՀԿ հայաստանյան գործնականում բոլոր կառույցները, սակայն արի ու տես, որ տիկին Սարգսյանը ապօրինի է հռչակում եւ համագումարը, եւ մնացած ամեն ինչը, իր երեսը տեսնել չցանկացող կուսակիցներին էլ մտադիր է հռչակել կուսակցությունից դուրս: Ու բավականին զարմանալի է, որ նա ՙկյանքի գնով՚ ՀՀ իշխանություններին հաճոյանալու մեղադրանք է ներկայացնում ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին: Զարմանալի է, ինչ շահ պետք է ունենա ԱՄՆ քաղաքացի, ԱՄՆ-ում բնակվող եւ Հայաստանում բիզնես չունեցող Աճեմյանը, որ հանկարծ որոշի հաճոյանալ իշխանությանը: Հավանաբար, ՀՀՇ-ի հետ մեկ տարի շփվելը տիկնոջը վարակել է ՀՀՇ-ական մտածողությամբ, համաձայն որի ով իրենց հետ չէ, նա պարտադիր իշխանության կամակատարը կամ լրտեսն է:
Չմոռանանք,որ տիկին Լուդմիլան ասել է,թե ես իմ այս ձեռքերով եմ խեղդամահ անելու Վահան Շիրխանյանին:Մեզ մնում է Տիկնոջը ցանկանանք
նպատակների իրականացում ապագայում:
Մեզ զարմացրեց մեր Պարոն նախագահի հերթական անկապ միջազգային
խաղերը «Աֆղանստան իմ ուղարկած զորքերը(Բորդյուժա ջան) կոլեկտիվ Հավքական անվտանգության ուժերիտ վնաս չէ,վնաս չէ,վնաս չէ… բա ախպեր ջան»:p.Davtyan



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ