Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, December 23, 2009 21:49 - 1 քննարկում

Ով ինձ բան կասի, կմեղադրվի հրեատյացության մեջ…

ԻՍՐԱՅԵԼԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է ՍՊԱՆՎԱԾ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻ ՕՐԳԱՆՆԵՐԸ

  • Իսրայելում բժիշկները սպանված պաղեստինցի զինվորներին որպես օրգանների դոնորների են օգտագործել իսրայելցի զինվորների համար: Այդ մասին հաղորդում է Լոնդոնի «Գարդիան» թերթը՝ վկայակոչելով Քնեսեթի պատգամավոր Ահմադ Թիբիին: Վերջինիս հայտարարությունը կապված է շվեդական Aftonbladet թերթի այն հրապարակման հետ, որտեղ Իսրայելի բանակը մեղադրվում է պաղեստինցիների օրգանների առեւտրի մեջ:Թիբիի խոսքերով, առկա են ապացույցներ, որ զինվորական բժիշկները դիակներից վերցրել են մաշկի հատվածներ, աչքի եղջերաթաղանթներ, զարկերակների մասեր եւ այլ օրգաններ, դրանք օգտագործելով իսրայելցի զինվորների վիրահատությունների ժամանակ: Նման դեպքեր եղել են 1990-ականների զինված հակամարտությունների տարիներին, ըստ որում, օգտագործվել են ինչպես պաղեստինցի, այնպես էլ իսրայելցի սպանված զինվորները:Թիբիի հայտարարությունը հեռարձակվել է Chanel 2TV հեռուստաալիքով օրգանների անօրինական օգտագործմանը նվիրված հաղորդման ընթացքում: Նույն ծրագրի շրջանակներում ցուցադրվել է Իսրայելի դատաբժշկական կենտրոնի նախկին ղեկավար, դոկտոր Եհուդա Հիսի մոտ 10 տարի առաջ անցկացված հարցազրույցը: Հիսը եւս խոստովանում է, որ իսրայելցի բժիշկները խախտել են վերապատվաստմանն առնչվող օրենքը, որն արգելում է սպանված կամ զոհված մարդու օրգաններն օգտագործել առանց նրա հարազատների թույլտվության:

    Իսրայելական բանակի աղբյուրներից մեկը նույնպես հաստատել է պաղեստինցիների օրգանների օգտագործման փաստը, բայց ասել է, որ դա եղել է մինչեւ 1990-ականների վերջը:

    2009-ի օգոստոսին շվեդական Aftonbladet թերթը գրել էր տարեսկզբին Գազա ներխուժած իսրայելական բանակի կողմից պաղեստինցիների օրգանների վաճառքի դեպքերի մասին, հրապարակել սպանված պաղեստինցի զինվորների լուսանկարներ՝ հանված օրգանների հետքերով: Հրապարակումը զայրացրել էր Իսրայելին, որը թերթին մեղադրել էր հրեատյացության մեջ: Միառժամանակ սառեցվել էին Իսրայել-Շվեդիա հարաբերությունները:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Էդուարդ
Dec 24, 2009 7:05