ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, December 21, 2009 1:06 - չքննարկված
Տարվա ամենասիրելի և ամենաատելի տոնը:
ԹԱՆԿԱՑԵ՞Լ Է ՊՈՊՈՔԸ, ՄԱՆԴԱՐԻՆԸ, ԿԱՐԱԼՅՈԿԸ, ՄԻՍԸ…
Մարինե Խառատյանի (կասկածելի ազգանուն, ինչպես ասենք՝ “Փականագործյան” կամ “Խողովակյան”) գրվածքը կարդալուց առաջ «ժամանակից» առաջ ընկնելով, հաղորդում ենք իրականությունը Երևանում ապրողների փաստարկումներով:
Գեվո գրել է:
- հոդվածից
Մեզ հետ զրույցներում քաղաքացիները պատմեցին, որ շուկաներում ընկույզի ընտիր միջուկը դարձել է 9 հազար դրամ, խուրմայի չիրը` 2500-ից 5000 դրամ, հնդկական ընկույզը 5500-ից դարձել է 7 հազար դրամ: Իտալական, անգլիական կոնֆետների մեկ կգ-ը` 10, 13, 25 հազար դրամ է:
Սուտ է ,ընտիր միջուկը Մալաթիայի շուկայից կարելի է գնել 3000-ից 4000-ով ,իսկ առանց ջարդել ընկույզը 700-ով ինձնից վերցրել են 1000 դրամով հազիվ է ծախվում,խուրմայի չիրը երեկ գնել եմ 1200 դրամով՝ ընտիրը , կարելի է ճարել նաեվ 800 դրամով,իսկ այստեղ 5000 են գրել :Ընտիր՝ խոշոր ու համեղ նարինջը գնել եմ 700 դրամով ,ընտիր Մեղրիի նուռը 1000 դրամ, կարալյոկը գնել եմ 500 դրամով ,իսկ խնձորը շան ոտի հետ է գնում :Իսկ 25 000-անոց անգլիական կոնֆետի փոխարեն ,գնեք մեր հայկականը 850 դրամ , ընտիր շոկոլադը 2300 դրամ :
Միշտ էլ նոր տարվա նախօրեին ապրանքների գները թանկանում են ,բայց «ժամանակ» թերթին անհրաժեշտ է ,բոլոր միջոցներով բողոքի ալիք բարձրացնել:
…ԳԵՎՈ ջան դա Պռոսպեկտի շուկայի առաջին շարքում կագնողների գներն ա ասում, ջրի թող գնա:
…ՈՒ հետաքրքիրը էնա որ ամեն մի նման հաչոցի մեջ անպայման նշվում ա Սաշիկ կամ Սերժ Սարգսյան անունը:
[quote=HAMBURG]Գեվո ջան էտ լեվոնի կռիսների հաջվարկներն ա:
Դրանք ըտենց են,որ մի տեղ հինգ հազար հոգով հավագվում են գրում են հիսուն հազար:
Ես հենց նոր Հայաստան էի զահգահարել,ինձ նույն գներն ասեցին ինչ դու ես գրել:
Էտ լավա որ դու մեկ-մեկ ուղղություն ես մտցնում:
թե չե եստեղ մոլորվացները ջատ են,ամեն մի ապուշությանը հավատում են:
Տեսնենք ինչ է գրում Մարինե Խառատյանը (Մարինե Տոկարևը)
ԹԱՆԿԱՑԵ’Լ Է ՊՈՊՈՔԸ, ՄԱՆԴԱՐԻՆԸ, ԿԱՐԱԼՅՈԿԸ, ՄԻՍԸ…
-
Հայերը պատրաստվում են Նոր տարվանՀայաստանում արդեն սկսվել է նախատոնական առեւտուրը: Դրան զուգահեռ շուկաներում ու խանութներում աճում են մի շարք ապրանքատեսակների գները: Մինչ այդ` նոյեմբեր ամսին Հայաստանում թանկացան առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր պարենային ապրանքները` կարագը, շաքարավազը, ձեթը, երշիկեղենը եւ այլն: Երեկ տեղեկացանք, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է այդ թանկացման հիմքերն ու պատճառները, ու այդ առթիվ եզրակացություն չունի: Նշենք, որ հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկումների արդյունքները վկայել էին բենզինի, դիզելային վառելիքի, դեղորայքի, բուսական յուղի, կարագի եւ շաքարավազի շուկաներում արձանագրված իրացման գների բարձրացման միտումների մասին: Աբովյան փողոցի վրա գտնվող SAS սուպերմարկետում երեկ վրացական մանդարինը 850-920 դրամ էր, Քիշմիշ խաղողի մեկ կգ-ը` 1290 դրամ, սովորական խաղողը` 650, նուռը` 1950, կարալյոկը` 1290, խնձորը` 1690 դրամ: SAS-ի տնօրինությունից հարցրինք, թե ինչն է նման գների պատճառը: Տվյալ խանութի տնօրինությունը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ պատասխանների համար պետք է դիմենք կենտրոնական գրասենյակ` հավելելով, որ իրենց մոտ միրգը միշտ էլ այդ գնին է` «որովհետեւ ամենալավ միրգն է»: SAS-ում նաեւ ասացին, որ իրենք մի շարք ապրանքատեսակների նախատոնական ակցիաներ են անում: Մեզ հետ զրույցում, սակայն, քաղաքացիները նման ակցիաներն այնքան էլ արդյունավետ չհամարեցին: «Ամեն ինչն էլ թանկացել է` չարազեղենը, մսեղենը», – մեզ հետ զրույցում ասաց քաղաքացի Նարինե Հովհաննիսյանը` շարունակելով. «Չարազը որ 4500 դրամ էր, հիմա 5700 է, մսեղենը 200-300 դրամ կիլոգրամի մեջ թանկացել է: Նուն տեղից միսը հիմա առնում եմ ավելի թանկ: Խոզի միսը, կարող եմ ասել, որ թանկացել է 3 օրվա ընթացքում: 4-5 օր առաջ խոզի բդի կգ-ը 2500 դրամ էր, հիմա արդեն 2700 դրամ է: Արդեն 200 դրամ թանկացել է»: Գնումների ելած քաղաքացիները երեկ հանկարծակիի էին գալիս դոլարի փոխարժեքը տեսնելով: Մամուլն արդեն գրել է, որ վերջին շրջանում անսպասելի արժեւորվել է դրամը ու էժանացել դոլարը, ինչի արդյունքում շահում են ներկրողները ու տուժում այն քաղաքացիները, որոնց դրսից տրանսֆերտներ են ուղարկում հարազատները: Իսկ Ամանորի հետ կապված դրսից փոխանցումներ հաստատ լինում են: STAR սուպերմարկետում երեկ նույնպես աշխուժություն էր տիրում: «Ընդհանրապես թանկացել է տավարի միսը: Օրինակ` որ միշտ առնում էի 1500-1550 դրամով, այսօր 1700-ով վերցրեցի սովորական ոսկորով միսը: Պատճառաբանում են, որ Նոր տարի է, հետո` քանի որ ոչխարի միսը թանկացել է, արտասահման են տանում, հիմա էլ տավարն են տանելու», – STAR խանութում մեզ հետ զրույցում ասաց բուժաշխատող Գոհար Սիմոնյանը: Հիշեցնենք, որ ոչխարի ու խոշոր եղջերավոր անասունների արտահանման գործում մեծ ներդրում ունի Սերժ Սարգսյանի օլիգարխ եղբայր Սաշիկ Սարգսյանը: «Ամենից շատ թանկացել է միրգը», – նկատեց մեկ այլ քաղաքացի` շարունակելով. «Մանդարինն այստեղ 340 դրամ էր, հիմա դարձել է 425 դրամ: Միրգը, չարազեղենը թանկացել են 200-300 դրամով: Տեղեր կա, որ շատ թանկ է: Կարալյոկն է թանկացել: Էնպես որ, թանկություն կա»: Այս տարվա ճգնաժամը ազդելո՞ւ է Նոր տարվա Ձեր սեղանի վրա, մեր հարցին քաղաքացին պատասխանեց. «Կարծում եմ` բոլորի վրա էլ կազդի»: «Մեր սեղանի վրա չի ազդի, մյուսներինը` չգիտեմ», – ասաց մի տիկին: Քաղաքացիները գոհ էին «Զովք» խանութից: «Օգտագործման ժամկետը մոտենալուն պես իջեցնում են ապրանքների գները: Շատ ձեռնտու է», – ասաց մի կին: Մեզ հետ զրույցներում քաղաքացիները պատմեցին, որ շուկաներում ընկույզի ընտիր միջուկը դարձել է 9 հազար դրամ, խուրմայի չիրը` 2500-ից 5000 դրամ, հնդկական ընկույզը 5500-ից դարձել է 7 հազար դրամ: Իտալական, անգլիական կոնֆետների մեկ կգ-ը` 10, 13, 25 հազար դրամ է: Ինչ վերաբերում է վերջին օրերին գրանցված նախատոնական թանկացումներին` ապա հանձնաժողովի մամլո խոսնակ Արմինե Ուդումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չրի, ընդեղենի, մսի սպառումն իրականացվում է առաջարկ-պահանջարկի սկզբունքով, եւ որեւէ մարմին դրանց գների կարգավորման իրավասություն չունի:
- Մարինե Խառատյան