ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, December 21, 2009 22:02 - 3 քննարկում

ՆՐԱՆՔ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՆՐԱՆՔ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Մի քանի տարի առաջ երկրի զինդատախազն ու գլխավոր դատախազի տեղակալը Գագիկ Ջհանգիրյանն էր, իսկ գեներալի բարձր կոչումը և պաշտպանության փոխնախարարի պաշտոնը շնորհվել էր Մանվել Գրիգորյանին: Պետության սոցիալ-քաղաքական և տնտեսական իրականությունն ախտահարած շատ այլ մանրէներ ևս դիրքեր էին գրավում բարձրագույն ատյաններում. դրանց մի մասը վերացավ, մի մասն էլ շարունակում է ապրել բարօրության մեջ: Եվ այս իրականությունը, բնականաբար, անտարբեր չէր կարող թողնել երկրի նորմալ քաղաքացիներին, քանի որ նրանցից ոչ ոք չէր ուզում երեխա մեծացնել մի պետությունում, որտեղ թթվածին են սպառում վերոնշյալ առանձնյակները: Մի խոսքով, ձգտում կար ազատվել Քոչարյան-Սարգսյան ռեժիմից, որովհետև թվում էր, թե երկրի իրավիճակը կառողջանա միայն այն դեպքում, եթե քաղաքական ասպարեզից հեռանա այդ տանդեմը, իսկ այն փաստը, որ մանվելաջհանգիրյանակերպ ֆենոմենները մեկ այլ տանդեմի (լևոնավազգենյան) ծնունդն են, քչերին էր հուզում:
Այնպես պատահեց, որ երկիրը տականքներից զերծ տեսնելու ցանկությամբ երեք տարի առաջ հարեցի գործիչների մի խմբի, որոնք մտահղացել էին քաղաքացիական անհնազանդության շարժում սկսել: Լիդերներից մեկը Ալեքսանդր Արզումանյանն էր` նախկին արտգործնախարարը, որը ոչ մի կապ չէր պահպանում (նկարագրվող ժամանակաշրջանում) Տեր-Պետրոսյանի հետ, ինչի համար էլ, անկեղծ ասած, շատերը համաձայն էին աշխատել նրա հետ (մասնավորապես, ղարաբաղյան որոշ նախկին դաշտային հրամանատարներ): Այդ շրջանում ես գիրք գրեցի և հրատարակեցի (իմ հաշվին) և խնդրեցի Ալեքսանդրին ու էլի որոշ ընկերների, որ աջակցեն այն գովազդել «ընդդիմադիր» մամուլի միջոցով: Արդարացիորեն կարծում էի, թե դա պետք է արվի անշահախնդրորեն, քանի որ բոլորս մի ընդհանուր գործ էինք անում: Վերջիններն ասացին, որ դա լինելու բան չէ, նրանցից ոչ ոք անվճար ոչինչ չի անում (մի քանի անգամ գիրքը գովազդեց Նիկոլ Փաշինյանը, այն էլ, որովհետև նրա թերթի համար երբեմն նյութեր էի գրում): Այդ ընթացքում, այն ժամանակվա «գործընկերներս» լուսավորեցին ինձ «ընդդիմադիր» խմբագիրների և լրագրողների բարոյական կերպարի հետ կապված (այս մասին` ստորև):
Բայց անցավ որոշ ժամանակ, և պարզվեց, որ երկրի ընդդիմադիր դաշտը գրավել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Բոլոր քիչ թե շատ նշանակալի ընդդիմադիր կուսակցությունները և դրանց առաջնորդները պառկեցին նրա տակ (բացի Վազգեն Մանուկյանից, Արթուր Բաղդասարյանից, Արտաշես Գեղամյանից), իսկ դաշնակցականների պահվածքը նախագահական ընտրարշավի շրջանում ավելի քան նողկալի էր. Տեր- Պետրոսյանի հետ «խաղաղ գոյակցության» համաձայնության գալով` նրանք մեծ վնաս հասցրին Սերժ Սարգսյանին և, համապատասխանաբար, մեծ ծառայություն` Տեր- Պետրոսյանին (մանրէների կազմակերպություն լինելով` դաշնակցականների կուսակցությունն այլ կերպ վարվել չէր կարող, քանի որ մանրէների առաքելությունը հենց վնաս հասցնելն է): Հիմար իրավիճակ էր ստեղծվել. հասարակությունը ցանկանում էր ազատվել Քոչարյան-Սարգսյանից, որովհետև մեր իրականությունում գոյություն ունեին ջհանգիրյանամանվելակերպ երևույթներ, իսկ ընդդիմության առաջնորդը, որ ստանձնել էր իշխող տանդեմի տապալման պատասխանատվությունը, առաջարկում էր ավելի վեր բարձրացնել նրանց: Այսինքն` եթե մեզ ձեռնտու չէր Ջհանգիրյանը գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում, Տեր-Պետրոսյանը մտածում էր նրան գլխավոր դատախազ դարձնել: Իսկ նոր վարչակազմը կունենար հետևյալ պատկերը. վարչապետ` Գռզո, գլխավոր դատախազ` Ջհանգիրյան, ոստիկանապետ` Մուշեղ Սաղաթելյան (կամ ավելի գարշելի մեկը), Հանրային հեռուստատեսության ղեկավար` Փաշինյան, պաշտպանության նախարար` Արամիկ Սարգսյան (կամ ավելի խայտառակ մի բան), խորհրդարանի խոսնակ` Ստյոպիկ Դեմիրճյան, հարկային գերատեսչության ղեկավար` Սմբատ Այվազյան. մի խոսքով` նորմալ ոչ մեկին, որին հնարավոր կլիներ մարդ անվանել, Տեր-Պետրոսյանը մեզ չէր առաջարկում: Եվ այս իրավիճակում երկրի առողջ դատող քաղաքացիներին Սերժ Սարգսյանը ճակատագրի պարգև, մի ինչ-որ հրեշտակ երևաց, որի առաքելությունը վերահաս մահացու վտանգից ազգի և պետության փրկությունն էր, քանի որ Տեր-Պետրոսյանը` Ջհանգիրյանի ու Սաղաթելյանի հետ, Հայաստանը կվերածեր վիթխարի տանջախցի, ուր անարգվում է մարդու անձը: Տեր-Պետրոսյանի հիմնական քաղաքական սկզբունքը, որ հռչակել է 1992-ից, հետևյալն է. ծառայեք ինձ ծառայական շների նման, ամրապնդեք իմ իշխանությունը, իսկ թե ինչ և ինչպես կանեք` ինձ համար կարևոր չէ: Հենց այս սկզբունքն էլ հայ իրականության մեջ ծնեց «երկրապահի» ֆենոմենը և հակամարդկային այլ երևույթներ, որոնցից ի վիճակի չենք ազատվել առ այսօր:
Հասկանալի է` այսքան հակամարդկային, հակազգային քաղաքական ուժը մեդիա-ծառայությունների անհրաժեշտություն պիտի ունենար: Ավելին, փաստորեն ունի թերթերի և պորտալների ընկերակցություն: Ինչպիսի՞ն են նրանք` լևոնական տեղեկատվական ընկերակցության ներկայացուցիչները: Բնականաբար, նրանք չեն կարող բարոյականություն, ազնվություն և մարդկային այլ արժանիքներ ունենալ. բոլորն էլ եղկելի ծնունդներ են, դրամաշորթներ, որ ապականություն են տարածում ու սերմանում հասարակության շրջանում ու երկրում: Դիտարկենք նրանցից մի քանիսին:
Շողեր Մաթևոսյան. նրա մասին ազգային խայտառակության խորագրում գրելը ճիշտ չէ, որովհետև տ-ն Շողերը տիեզերական խայտառակություն է: Բայց քանի որ նման խորագիր չունեմ, որովհետև տիեզերական խայտառակություններ Հայաստանում չկան, իսկ գրել իր մասին հենց Շողերն է ստիպում, ես այլ ելք չունեմ, այնպես որ, խնդրում եմ ներողամիտ եղեք այս անճշտության համար:
Առաջին անգամ Շողերի կերպարն ինձ գունեղ ներկայացրեց Ալեքսանդր Արզումանյանը: Ես գիտեի, որ նա Հրանտ Մաթևոսյանի դուստրն է և պատկերացնել անգամ չէի կարող, որ խեղճուկրակ գյուղացու ընտանիքում կարող է ծնվել եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխանող տրասի բարձրակարգ ա…-կա (հավանաբար “ագարկա”:Լ.Ա.), հարբեցող, անառակության բոլոր գաղտնիքների (մարմնավոր և հոգևոր) գիտակ, միևնույն ժամանակ անմեղսունակ գիժ: Ալիկն ասաց (երբ խնդրեցի Շողերի հետ խոսել գիրքս գովազդելու մասին), որ նրա հետ չի շփվի, քանի որ կռապաշտ է, «Լևոնի վկաների» աղանդի անդամ և ավելացրեց այն, ինչ գրել եմ վերը: Ինչպես նաև պատմեց, որ ժամանակին Շողերը խայտառակել է նաև իրեն` թերթում անվանելով ոչ այն է` Պավլիկ, ոչ այն է` Ավլիկ Մորոզով, այն բանի համար, որ Արզումանյանն անզգուշություն էր ունեցել մի առիթով հրապարակավ առողջ քննադատություն հնչեցնել Տեր-Պետրոսյանի հասցեին: Դե, եթե Շողերը խայտառակում է սեփական զինակցին ու հարազատ հորեղբորը (մի անգամ Հրաչյա Մաթևոսյանին այնպես է մրոտել, որ դժվար է հավատալ, թե այդօրինակ տողեր գրվել են զարմուհու թերթում), ապա ուրիշների հանդեպ պարկեշտ վերաբերմունք սպասելը, մեղմ ասած, միամտություն է:
Տ-ն Մաթևոսյանը հուսալիորեն պաշտպանված է հայկական օրենսդրության անկատարությամբ. բողոքների, վիրավորանքի ու զրպարտության համար քրեական գործեր հարուցելու պահանջի դեպքում հայտարարում է. հեղինակին չեմ ճանաչում, ինքներդ գտեք, հեղինակը կեղտոտ նյութն ուղարկել է կա՜մ ինտերնետով, կա՜մ էլ օդանցքից է ներս գցել ու փախել(իրոք, սա այն տիկին սարսափելին է, որ կազմեց վանոյական “Շամիրամ” կուսակցությունը և 1995-ին քաղաքական տեռորի կապլանյան թևը ապահովեց, միաժամանակ մտավ հայոց պատմությունը կեղծողների թևի տակ և հայտարարեց.”Պատմահայր Խորենացին կեղծարար է, ստախոս: Լ.Ա.) Եվ անձին անարգելու համար պատասխանատվության ենթարկվելու ոչ մի դեպք: Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական հայցերին, ապա այստեղ էլ է հաջողությունն ուղեկցում նրան: Վերջերս Շողերը 1,8 միլիոն դրամի չափով «քցել» է հերթական տպարանին, իսկ երբ դատարանը հարկադրաբար վճարելու որոշում է կայացրել, տիկին Շողերը պարզապես այլ ՍՊԸ է բացել, իսկ իր գարշելի թերթի անվանման մեջ մի երկու տառ է փոխել: Այսքա՜նը: Հիմա ումի՞ց ուզես գողացված փողերը:
Դրամաշորթության մեջ տ-ն Մաթևոսյանը հավասարը չունի: Նրա գարշահոտ թերթից վախենում են իշխանության և խոշոր բիզնեսի շատ ներկայացուցիչներ: Այնպես են վախենում, որ պարբերաբար վճարում են նրան: Նրա աշխատակցուհիներից մեկը մի ընդհանուր ծանոթի ասել էր, թե օր չկա, որ նրան թեկուզև մի շիշ «Նաիրի» չխմեցնեն, ամիս չկա, որ նրա գրպանը կանխիկ մեկ-երկու հազար չխոթեն և էլի մեկ-երկու հազար էլ ապրանքի տեսքով չտան (պարֆյումերիա և այլն): Ի դեպ, տ-ն Շողերի խմբագրությունը տրասի ա…-կաների, հարբեցողների և ամեն տեսակ անբարոյականություն կրողների հազվադեպ հավաքատեղի է աշխարհում: Բա ինչպե~ս է խմում տիկին Շողերը. այս առիթով հիշում եմ խեղճ պատգամավորներից մեկի խոստովանությունը, որի մեքենայի մեջ էլ Շողերը, թունդ հարբած, թրջել էր տակը: Եվ քանի որ հասուն կանայք փամփերս չեն հագնում, ապա դժվար չէ պատկերացնել հակահիգիենիկ այն իրավիճակը, որ ստեղծվել էր անհաջողակ պատգամավորի մեքենայում:
Ահա այսպես էլ տ-ն Մաթևոսյանն իր գրչընկերուհիների հետ ծառայում է Լևոն Տեր-Պետրոսյանի գործին, աջակցում Հայաստանում տիեզերական մղձավանջի հաստատմանն ու համատարած ապականության սերմանմանը: Իսկ ինչ վերաբերում է գենետիկային, ապա պետք է ասեմ, որ բնությունը չի սխալվել. բացի դժբախտ գյուղացի հորից` Շողերը դեռ մայր էլ ունի, որին 100%-ով քաշել է աղջիկը: Թե չէ Հրանտ Մաթևոսյանից նման ժառանգ սպասելն անհնար կլիներ: Իսկ Վերժինե Մովսիսյանի` Շողերի մոր և Հ.Մաթևոսյանի տիկնոջ, Թումանյանի թանգարանի նախկին տնօրենի մասին անկեղծորեն և ճշմարտացիորեն խոսում են հենց իր` Թումանյանի հետնորդները: Պատշաճ չէ թերթում մեջբերել նրանց ասածը, բայց հակիրճ ասեմ, որ նրանց կարծիքով (և այս տիկնոջը ճանաչողների հավաստիացմամբ) տ-ն Վերժինեն ծեր խուլիգան է և փողոցային(նաև “Մեդուզա Գոռգոնա”:Լ.Ա.):
Արման Բաբաջանյան. այս ջենթլմենը հռչակվել է նրանով, որ խուսափել է բանակից, բանտ նստեցվել և, բնականաբար, «քաղբանտարկյալ» դարձել: Բանտում իր քեֆին ապրել է, հիվանդանոցում նորոգել այն խուցը, ուր քնքուշ-մեղուշ բնակություն է հաստատել մեկ այլ բանտարկյալի հետ (գործընկերներն այն ժամանակ ասում էին, որ Արմանը քիչ է մնում ամուսնանա նրա հետ): Իսկ այսօր ազատության մեջ է և գարշահոտ թերթ է խմբագրում: Լավ նստած է ռեկետի վրա. վերջին էջին հայտարարություն է զետեղել այն մասին, թե իր թերթը յոթ տարի է լույս է տեսնում, ամենահայտնին է ԱՄՆ-ում և առաջարկում է համագործակցություն Հայաստանի գործարարների հետ ( թե ինչ է նշանակում այսօրինակ առաջարկությունը, կարծում եմ` դժվար չէ կռահել): Բայց վերջերս տղան «քաշվեց»: Ուրեմն, նրա աշխատակցուհին զանգահարում է մի հաջողակ գործարարի մամուլի քարտուղարին և հարցնում, թե ինչպես են, իբր, աշխատում գլոբալ ճգնաժամի պայմաններում և այլն: Հարցնում է, իսկ ինչու չհամագործակցեն «Ժամանակի» հետ և նման բաներ: Վերջինը պատասխանում է, որ իմաստ չի տեսնում դրանում: Զայրանալով` զանգահարում է ինքը` խմբագիր Բաբաջանյանը և ասում. բա չե՞ք վախենում, որ վաղը կսկսենք տպագրել ձեր զզվելի գործերի, հարկային և այլ խախտումների մասին:
Աղջիկը, ասես ի հեճուկս Բաբաջանյանի, վախկոտներից չէր և պատասխանում է. «Բա դուք չե՞ք վախենում, որ վաղը մեկ այլ թերթում կսկսենք նյութեր տպել այն մասին, թե ինչպես է պ-ն Բաբաջանյանը ժամանակին հրապուրվել ամերիկյան գրին քարտերի արտադրությամբ, «քցել» շատերին ու փախել Երևան»: «Լիբերալ-դեմոկրատ» խմբագիրը սարսափից հոգոց է հանել և այլևս չի անհանգստացրել այդ գործարարին (մյուսների մասին իրազեկված չեմ): Բայց շարունակում է հրատարակել իր գարշահոտ թերթը` աջակցելով ապականության և ինտելեկտուալ անառակության աճին երկրում, հավատարիմ ծառայելով ֆյուրեր Տեր-Պետրոսյանի հակազգային, հակամարդկային գործին:
Առաջին նախագահի ինֆորմացիոն գործընկերների մասին կարելի է երկար և շատ խոսել: Իհարկե, դրանով կզբաղվենք մեր համեստ ուժերի և հնարավորությունների սահմաններում: Միայն Լիզա Ճաղարյանն ինչ ասես արժե. այդ թունդ հարբեցողն ու խուլիգանն ամբողջ տարի գոռաց Հյուսիսային պողոտայում. «Թող սատկեն Ռոբերտի ու Սերժի երեխաները, թող նրանց կանայք սև շորերով ման գան» (այս այլասերված խելագարն առանձին խոսակցության թեմա է, դեռ կհասցնենք անդրադառնալ նրան): Իսկ Կարմեն Դավթյանը` Շողեր Մաթևոսյանի նախկին աշխատակցուհին, որն ավելի քան 10 տարի, «Վահե Պետրոսյան» կեղծանվամբ, մեծ հաջողությամբ տեռորի էր ենթարկում երկրի բնակչությանը, և այսօր կառչել է պետական կերակրամանին (հաջողեցրել է լավ աշխատավարձով Վերահսկիչ պալատի խոսնակը դառնալ` նախապես այնտեղից հեռացնելով բավական պարկեշտ մի կնոջ): Սա, ի դեպ, խորհելու առիթ պետք է տա երկրի առաջին դեմքերին. ի՞նչ հիմքով է լևոն-շողերյան տականքին թույլ տրվում բարձր վարձատրվող պետական պաշտոն զբաղեցնել: Ի՞նչ է սա` պատահականությո՞ւն, օրինաչափությո՞ւն, «ընդդիմադիր» լրագրողների կաշառո՞ւմ, թե՞ մի ինչ-որ այլ բան, մինչև այժմ անհայտ ռազմավարություն:
Մի խոսքով` պարզ է մի բան. լևոնական ԶԼՄ-ները սպառնալիք են ազգային անվտանգությանը, և այդ վարակի վերացմամբ պետք է զբաղվի պետությունը: Կօգնենք նրան այդ ազնիվ գործում:
Հ.Գ. Լևոն Տեր-Պետրոսյանն, անշուշտ, օժտված մարդ է: Համենայնդեպս, առանձնանում է միջակությունների գորշ զանգվածից: Սակայն ինձ հանգիստ չի տվել մի հարց. որտեղի՞ց նրա մեջ այդքան չարություն և մարդատյացություն: Այս մասին հարցրի նրան ամենից լավ ճանաչող մեկին: Պատասխանեց. «Խնդիրը, կարծում եմ, Լևոնի իմպոտենցիան է, չէ՞ որ դժվար է 40 տարեկանից իմպոտենտ ապրել և պահպանել մարդկային որակները…»:
Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են… Եվ այս առնչությամբ վատ չէր լինի, պետության անվտանգության ապահովման նպատակով, որոշ փոփոխություններ մտցնել ընտրական օրենսդրությունում` թեկնածուների տղամարդկային արժանիքների ստուգման վերաբերյալ, նախագահի թեկնածու գրանցելիս (կամ մերժելիս), քանի որ հայ ժողովրդի` Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա մերձավոր զինակիցների սարքած ողբերգությունը երբեք չպետք է կրկնվի. պարզապես ազգը կվերանա…

ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

jafar
Dec 22, 2009 11:50