ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, December 21, 2009 9:18 - չքննարկված
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ԿՐԿԻՆ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ
-
Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվում է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկը: Արթուրը BoxSportMagazine ամսագրի ընթերցողների հարցման արդյունքում ստացել է ձայների մեծամասնությունը` առաջ անցնելով Կլիչկո եղբայրներից: «Ես շատ երախտապարտ եմ իմ երկրպագուներին վստահության եւ աջակցության համար: Հաղթել նման մրցույթում մեծ պատիվ է ինձ համար: Ես ցանկանում են նաեւ շնորհակալություն հայտնել իմ մարզիչ Ուլի Վագներն եւ Sauerland իմ թիմի յուրաքանչյուր անդամին, որոնք օգնեցին ինձ դառնալ այն, ինչ ես կամ»,-ասել է Աբրահամը: Աբրահամի մարզիչ Ուլի Վագները եւս նշելու առիթ ունի: Նա յոթերորդ անգամ անընդմեջ դառնում է տարվա մարզիչ: Հիշեցնենք, որ նրա սաների թվում է նաեւ Մարկո Հուկը: «Մենք մեծ թիմ ենք: 2009 թվականը նշանակալի էր մեզ համար, եւ մենք հուսով ենք, որ 2010-ը ավելի լավը կլինի: Ես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ Ամերիկա վերադառնալու»,-ասել է Արթուրը: Աբրահամը 31 հաղթանակ է տարել, որից 25-ում` նոկաուտով: Այս տարի Աբրահամը 3 հաղթնակ տարավ Լաույան Սիմոնի, Մագիր Օրալի (տեխնիկական նոկաուտ 10-րդ ռաունդում) եւ Siper Six World Boxing Classic մրցաշարում նոկաուտի ենթարկեց Ջերմեն Թեյլորին: