ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, December 21, 2009 8:30 - չքննարկված
Ամերիկյան քարտեզի վրա Թուրքիայի տեղում գրված է եղել Քուրդիստան
Ամերիկյան քարտեզի վրա Թուրքիայի տեղում գրված է եղել Քուրդիստան
Դեկտեմբեր 21, 2009թ. 15:21
Թուրքական «Milliyet» օրաթերթը թուրք հանրությանն ահազանգում է, որ ամերիկյան խոշորագույն հեռուստաընկերություններից մեկը` «NBC»-ն, թուրքերին անհանգստացնող սխալ է թույլ տվել: Բանն այն է, որ առավոտյան «Today’s Show» ծրագրի ժամանակ եթեր է հեռարձակվել մի քարտեզ, որտեղ Թուրքիայի տեղում նշված է եղել Քուրդիստան: Դա արվել է այն ժամանակ, երբ լուր է հաղորդվել Իրանի սահմանն ապօրինաբար հատելու մեղադրանքով ձերբակալված երեք ԱՄՆ քաղաքացիների մասին:
Քարտեզի վրա Քուրդիստանի պատկերումը մեծ դժգոհություն է առաջացրել թուրքերի շրջանում: Վերջիններս ամերիկյան հեռուստաընկերությանը մեղադրում են Թուրքիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունը չհարգելու մեջ:
«Մենք դատապարտում ենք NBC-ին աշխարհի պետութունների կողմից չճանաչված, պաշտոնական փաստաթղթերում չնշված և իրականում գոյություն չունեցող այդ պետությունը ցուցադրելու համար»,- նշված է Նյու Յորքի թուրքական «Radio Turkum» ռադիոկայանի կայքէջում: Ռադիոկայանի տնօրեն Սինան Օդեշն էլ հայտնել է, որ իրենք արդեն բազմաթիվ բողոքներ են ունկնդիրներից ստացել այդ կապակցությամբ:
Պ.Դավթյան