ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, December 21, 2009 9:02 - 1 քննարկում

ՓՈՒՉԻԿ ԼՈՒՐ.«Աստղաբաշխական եկամուտների հոսք ՀՀ բյուջե»-հայտնում է Գուրգենչիկ Սարգսյանը:

ՏԱՔՍԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԲՅՈՒՋԵՆ 2009Թ. ՀԱՄԱԼՐՎԵԼ Է 20 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ

  • article's photo

    Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարարությունը որոշակի հաջողությունների է հասել տաքսիների գործունեության արտոնագրման եւ ճանապարհային երթեւեկության կանոնակարգման ոլորտում, ամփոփելով տարին մամլո ասուլիսում լրագրողներին է ասել նախարարության ղեկավար Գուրգեն Սարգսյանը: «2009 թվականին արտոնագիր են ստացել գրեթե բոլոր գործող տաքսիները` շուրջ 2 735, ինչի հաշվին պետբյուջե է մուտքագրվել շուրջ 20 մլն դրամ, 2008թ. 12 մլն դրամի դիմաց»,-ասել է նա: Գ.Սարգսյանն ընդգծել է, որ այդ գործընթացը հետեւողական բնույթ կկրի, իսկ տաքսու վարորդների գործունեության օրինականացման միջոցառումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ որ այդ ոլորտը կկանոնակարգվի: Նախարարը հաղորդել է, որ 2009թ. ընթացքում կասեցվել է 56 տրանսպորտային ընկերությունների եւ 6 տաքսի-ծառայությունների աշխատանքը: Նա հավելել է նաեւ, որ ոմանց հաջողվել է վերականգնել լիցենզիաները, քանի որ նրանք շտկել են իրենց իրավախախտումները:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արտակ
Dec 29, 2009 20:28