ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, December 20, 2009 10:38 - 1 քննարկում

Տեսնես ո՞ւր կշարժվեն ադրբեջանա-թուրքական նոր «քարավանները»

Տեսնես ո՞ւր կշարժվեն ադրբեջանա-թուրքական նոր «քարավանները»
Դեկտեմբեր 19, 2009թ. 13:10

«Գելլափ» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ առաջիկայում Ադրբեջանի չափահաս բնակչության թիվը 20%-ով կնվազի։ Նրանց կատարած հարցումները փաստում են, որ Ադրբեջանի բնակչության 28%-ից ավելին ցանկություն ունեն տեղափոխվել և բնակվել այլ երկրներում։

Եթե նկատի ունենք այն «փաստը», որ Ադրբեջանի իշխանությունները առավոտից երեկո հայտարարում են, թե երկրի բնակչությունը ապրում է գոհ ու երջանիկ, և այս երկրում ապրելը երանություն է ցանկացածի համար, ստացվում է` սոցիոլոգները ստում են։ Բայց «Գելլափ»-ը ստելու որևէ հիմք չունի, իսկ, այ, Ադրբեջանի իշխանությունները` ունեն. Ադրբեջանի իշխանությունները դա լավ են հասկանում, որ երկրում  աճող  սոցիալական լարվածությունը  կարող է և վերաճել սոցիալական պայթյունի, հետևապես, հնարավոր վտանգը մեղմելու նպատակով, ներքին լսարանին հաճախ են հասցեագրվում Ադրբեջանի`  «երանելի» երկիր լինելու մասին զանազան հեքիաթներ: Ուրեմն, ակնհատ է, որ  ստում են Ադրբեջանի իշխանությունները։

Հատկանշական է, որ «Գելլափը» նմանատիպ հարցումներ է կատարել նաև Թուրքիայում։ Ըստ այդմ Թուրքիայում ապրող 5մլն թուրք էլ ցանկանում է լքել այս երկիրը։ Այսինքն՝ թուրքերի 10%-ը չի ցանկանում ապրել Թուրքիայում և ձգտում է դեպի Եվրոպա։

Բայց, արդյո՞ք, Եվրոպան հիմա արդեն կկրկնի իր երբեմնի սխալն ու հյուրընկալորեն կբացի նրանց առջև իր դռները։ Շվեյցարիան ու Ֆրանսիան, գուցե ուշացումով, բայց այնուամենայնիվ, արդեն հասկացել են, թե ի՞նչ վտանգ է սպառնում իրենց՝ օր-օրի ավելացող ու արդեն միլիոնների հասնող մուսուլմանների քանակից։ Եվրոպական մյուս երկրներն առայժ թմբիրի մեջ են և ժողովրդավարության լոզունգներով պարտադրված դեռևս հանդուրժում են սրանց։ Սակայն, ամենայն հավանականությամբ, Եվրոպան էլ շատ շուտով ուշքի կգա։ Այդ դեպքում արդեն առայժմ պարզ չէ, թե դեպի ո՞ւր կշարժվեն  ադրբեջանա-թուրքական նոր «քարավանները»։ Եթե հաշվի առնենք նրանց քոչվորական անցյալը` տարածվելու, շատանալու, գրավելու ու ավիրելու արմատացած սովորությունը, ապա շատ ավելի լավ կլինի, որ սրանց համար երկրի վրա  ոչ մի տեղ էլ չգտնվի…



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

MAX
Dec 20, 2009 16:38