ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, December 19, 2009 23:14 - չքննարկված

Միջազգային դիվանագիտական խոզագրիպություն

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԿԱՆԽԻԿՈՎ

  • article's photo

    Նաուրուն, ճանաչելով Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, միջազգային հանրությանը ստիպեց վերհիշել դոլարային դիվանագիտության անցյալը: Այդ երևույթի առաջատարներն են Չինաստանն ու Թայվանը, որոնք դիվանագիտական ճանաչման համար պատրաստ են հսկայական դրամաշնորհներ, վարկեր և այլ տեսակի օգնություն տրամադրել դրա խիստ անհրաժեշտությունն ունեցող աղքատ և համաշխարհային քաղաքականությունում կշիռ չունեցող երկրներին:Թայվանա-չինական փորձն այդ իմաստով լավ ուսումնասիրված է: Ճանաչում ստանալու համար չինացի և թայվանցի դիվանագետների մղած երկարամյա պայքարին նվիրված են բազմաթիվ գիտական աշխատանքներ: Առանձին դեպքերում ճանաչման գինը հասնում է մի քանի հարյուր միլիոն դոլարի: 2007թ. Կոստա Ռիկան համաձայնեց ճանաչել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և դադարեցնել հարաբերությունները Թայվանի հետ $430 մլն օգնության դիմաց: $300 մլն-ով չինացիները գնեցին Կոստա Ռիկայի ամբողջ պետական պարտքը:

    Պաշտոնական օգնությունից բացի` ՉԺՀ-ն ու Թայվանը երբեմն ստիպված են եղել ֆինանսավորել կարիբյան և խաղաօվկիանոսյան պետությունների ղեկավարների մասնավոր ծախսերը: 2005թ. միջազգային սկանդալի պատճառ դարձավ մամուլում հայտնված տեղեկատվությունը, որ դիվանագիտական հարաբերությունները չխզելու համար Թայվանը $1 մլն է փոխանցել Պանամայի նախագահին և $1,5 մլն` Գվատեմալայի նախագահին: Միջոցների փոխանցումը փաստաթղթերով չէր ձևակերպվել` դառնալով միջպետական կոռուպցիայի օրինակ:

    Երբեմն փոքր երկրները յուրօրինակ դիվանագիտական աճուրդ են կազմակերպում: 2004թ. Դոմինիկյան Հանրապետությունն անկախության ճանաչման դիմաց Թայվանից պահանջեց $58 մլն օգնություն: Այդ պահին Դոմինիկայի ՀՆԱ-ն $285 մլն էր, բնակչությունը` 70 հազ.: Թայվանցիները որոշեցին, որ դոմինիկացիները չափն անցնում են, և առաջարկեցին բավարարվել $9 մլն-ով: Չինաստանն անմիջապես առաջարկեց վեց տարում տրամադրել $100 մլն, $11 մլն-ը` կանխիկ և անմիջապես:

    Դոմինիկան, բնականաբար, ճանաչեց Չինաստանը: Հայտնի են նաև ավելի համեստ օրինակներ: Կարիբյան Սենտ Լյուիս կամ Սանտա Լուչիա պետությունից Չինաստանը ճանաչում գնեց $15 մլն-անոց ստադիոնի և $10 մլն-անոց հոգեբուժական հիվանդանոցի շինարարությամբ: Տոնգայի և Սամոայի դեպքում չինացիները բավարարվեցին կառավարական համալիրների շինարարությամբ: $7,5 մլն-ով Պեկինը կառուցեց Պապուա Նոր Գվինեայի ղեկավարի նստավայրը: Կիրիբատին 2003թ. Թայվանը ճանաչեց $11 մլն-ով:

    Չինաստանի և Թայվանի դեպքում դոլարային դիվանագիտությունը ստիպում է հետագայում նաև մեծ ծախսեր անել դիվանագիտական ծառայությունները սպասարկելու համար: 26 քառ. կմ տարածքով և 9,6 հազ. բնակչությամբ Տուվալու կղզի-պետությունում միայն մեկ օտարերկրյա դիվանագետ կա` Թայվանի դեսպանը: Այդ դժբախտ դիվանագետը հարաբերությունները բարձր մակարդակի վրա է պահում իր իսկ գնած փոքր թենիսի սեղանի վրա Տուվալուի ղեկավարների հետ պինգ-պոնգ խաղալով և վարչապետ Ապիսայ Լելեմիայի հետ կարաոկե երգելով:

    Ռուսաստանի և Վրաստանի միջև դոլարային դիվանագիտական պատերազմի սպասել հնարավոր չէ, քանի որ Թբիլիսին այդպիսի միջոցներ չունի և հույսը դրել է ԱՄՆ-ի քաղաքական աջակցության վրա: Այդպիսով Աբխազիան ու Հարավային Օսիան 100-տոկոսանոց շուկա են դառնում գնորդի համար, որը կարող է և գին թելադրել: Իսկ ի՞նչ է տալիս փոքր պետությունների ճանաչումը Չինաստանին, Թայվանին կամ մյուսներին, այն էլ այդպիսի հսկայական ծախսերի գնով: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կամ բազմաթիվ միջազգային կազմակերպություններում քվեարկությունների ժամանակ քիչ հայտնի Պալաու պետության և Չինաստանի կամ ԱՄՆ-ի ձայները ձևականորեն նույն արժեքն ունեն: Բազմաթիվ բանաձևերի ընդունման ժամանակ նույն Նաուրուն կամ Տուվալուն իրենց ձայնը կտան այն պետությանը, ով վճարել է, և առաջնային  է դառնում դոլարային դիվանագիտությունը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ