ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, December 18, 2009 1:03 - 3 քննարկում

Ջեֆրի Ռոբերթսոն.« Օսմանյան կայսրությունում 1915- 1916թթ. կատարվածը Ցեղասպանություն է»

Դեկտեմբեր 17, 2009թ. 19:33

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում ներկայացվել է հայտնի իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնի «Արդյոք եղե՞լ է Հայոց Ցեղասպանությունը» զեկույցը (իրավական կարծիքը): Հանդիպումը կազմակերպել էին Բրիտահայկական համակուսակցական խորհրդարանական խումբը, Իրավական նախաձեռնության հայկական խումբը, Ուելսի միջազգային հարաբերությունների կենտրոնը եւ «Նոր Սերունդ» հրատարակչությունը:

Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։

Հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ ՄԹ խորհրդարանից, Ֆորին Օֆիսից, մի շարք միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններից, հայ համայնքից, ինչպես նաեւ Լոնդոնի Հոլոքոսթի հիշատակի խորհրդից:

Զեկույցի հեղինակ Ջեֆրի Ռոբերթսոնը հավաքվածներին հանգամանալից ներկայացրել է իր զեկույցի նախապատմությունը, ինչպես նաեւ դրանում տեղ գտած հիմնական շեշտադրումները: Նա նշել է, որ համաձայնել է Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ մասնագիտական իրավական զեկույց պատրաստել միայն այն պայմանով, որ դրանում տեղ են գտնելու ՄԹ կառավարության (հիմնականում արտաքին քաղաքական գերատեսչության) արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում իր իսկ կողմից հայտնաբերված փաստերը եւ սեփական դատողությունները, եւ դրանց ներկայացման հարցում նա պետք է ունենար լիակատար անկախություն:

Ռոբերթսոնը շեշտել է, որ նախկինում որեւէ կերպով չի առնչվել ոչ հայկական, ոչ թուրքական խնդիրներին եւ զերծ է ավելորդ հուզականությունից` այդպիսով իսկ լինելով անկողմնակալ եւ կարեւորելով խնդրի բացառապես իրավական կողմը: Իր խոսքում «Թագուհու խորհրդականի» տիտղոս եւ մարդկության դեմ հանցանքների իրավական հարցերի հեղինակավոր մասնագետի համբավ ունեցող Ռոբերթսոնը մեկ անգամ եւս ՄԹ կառավարությանը մեղադրել է Հայոց Ցեղասպանության ժխտողականության համար բավարար փաստեր չունենալու, ինչպես նաեւ բրիտանական հանրությանը մտածված մոլորության մեջ գցելու մեջ:

Նա նշել է, որ եթե այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում 1915- 1916թթ. կատարվեին այսօր, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դրանք կորակեր որպես Ցեղասպանություն, քանի որ այդ երեւույթի բոլոր բնորոշումները հստակ արտացոլված են Ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ կոնվենցիայում: Նա ավելացրել է, որ 20- րդ դարի առաջին Ցեղասպանության փաստը մերժելու համար ՄԹ կառավարությունր երբեք չի ունեցել եւ հիմա էլ չունի որեւէ իրավական հիմք «եւ այդ ժխտողականությունը պայմանավորված է բացառապես քաղաքական, առեւտրական եւ ռազմավարական նկատառումներով:

Նա հավաքվածներին ներկայացրել է նաեւ ՄԹ Ֆորին Օֆիսի արխիվային մի քանի նյութեր, որոնցում հստակ երեւում է ՄԹ խորհրդարանին ապակողմնորոշելու քաղաքականությունը: Ջ. Ռոբերթսոնը քննադատել է նաեւ ՄԹ խորհրդարանին, որը տասնամյակներ շարունակ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը` հիմնվելով Ֆորին օֆիսի անհիմն կարծիքի վրա եւ երբեք բավարար հետեւողականություն չի ցուցաբերել նույն Ֆորին օֆիսից` ժխտողականությունը իրավական տեսանկյունից հիմնավորող փաստերի պահանջման հարցում:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Էդուարդ
Dec 18, 2009 4:06