Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, December 18, 2009 21:07 - 2 քննարկում

Կոմանդոսը մեղադրում է

Կոմանդոսը մեղադրում է

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն այնքան էլ չի նպաստել Ադրբեջանի հետ պատերազմում Հայաստանի հաջողությանը. «Արմինֆո»-ի հետ հարցազրույցում կարծիք է հայտնել Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

«Բանն այն է, որ, ի տարբերություն Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիեւի, որը բոլոր ուժերի լարումով ձգտում էր համախմբել ադրբեջանցիներին, Տեր-Պետրոսյանը պառակտում էր մեր շարքերը` մշտապես հակառակվելով ՀՅ Դաշնակցության` Ղարաբաղում մարտնչող ներկայացուցիչներին: Բանը հասնում էր նրան, որ մեր տղաները զենքը, որով կռվում էին ադրբեջանցիների դեմ, ուղղում էին միմյանց վրա, այսինքն` անհեթեթ իրավիճակ էր ստեղծվում»,- նշել է նա:

Գեներալի կարծիքով` դա ավում էր մի նպատակով` թույլ չտալ, որ Ղարաբաղում մարտնչող դաշնակցական ջոկատներն ուժեղանան, այդպիսով նաեւ մեծացվում էր ՀՀՇ-ի ազդեցությունը:
«Այդ ամենը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ Ալիեւը, ջախջախելով ապստամբ գնդապետ Սյուրեթ Հուսեյնովին, ոչնչից, ջախջախված բանակից փորձեց միասնական ուժ ստեղծել, ինչը նրան, ընդհանուր առմամբ, հաջողվեց:

Ալիեւն այն ժամանակ հասկացավ, որ Հայաստանի հետ պատերազմելը չափազանց անհեռանկար գործ է, եւ մեր իշխանություններին հրամցրեց զինադադարի մասին համաձայնագիրը, որը, չգիտես ինչու, ստորագրվեց: Դա Հայաստանին, առավել եւս` Ղարաբաղին հնարավորություն չտվեց ավելի ամրապնդելու մեր դիրքերը»,- ասել է Կոմանդոսը:

ՆՇՎԵՑ ԿՈՄԱՆԴՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱԿԸ

ԵՊՀ-ում տեղի ունեցավ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) ծննդյան 70-ամյակին նվիրված երեկո, որը կազմակերպվել էր «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի նախաձեռնությամբ: Ինչպես նշեց ակումբի ղեկավար Սաթենիկ Աբրահամյանը , Կոմանդոսը, չնայած իր կոչումներին եւ մեծ փառքին, պարզ ու համեստ մարդ է: ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի ուսանողական-գիտական ընկերության նախագահ Գեւորգ Մելքոնյանի կարծիքով, Կոմանդոսը մեծ դեր է խաղում Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը պահելու եւ սերունդներին փոխանցելու գործում: Ըստ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանի ՙ Կոմանդոսը, իրավամբ, վաստակել է հայ ազգի հերոսի կոչումը: Կոմանդոսին ողջունելու էր եկել նաեւ «Ակունք» ազգագրական անսամբլը: Երեկոն եզրափակվեց Արկադի Տեր-Թադեւոսյանի մասին ֆիլմի ցուցադրությամբ, հաղորդում է «Արմենպերսը»:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

vardanmanukyan
Dec 18, 2009 21:30