ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, December 16, 2009 2:13 - չքննարկված

Ինչո՞ւ չի աղմկում ճահիճը…

ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Սահմանադրական դատարանի դեկտեմբերի 11-ի որոշմամբ Թուրքիայում արգելվեց քրդական «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության գործունեությունը: Նրա համանախագահ Ահմեդ Թուրքը զրկվեց պատգամավորի մանդատից, 5 տարով կասեցվեցին ղեկավար կազմի 37 անդամների քաղաքական իրավունքները, իսկ Դիարբեքիրի պատգամավոր տկն Այսեր Թուղլուքի դեմ, որը կուսակցության մյուս համանախագահն է, ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքով քրեական գործ հարուցվեց:

Այս ամենը նշանակում է գլխատել կուսակցությանը, որ այլ անվան տակ հանդես գալու, իսկ գալու դեպքում Թուրքիայի ազգային մեծ ժողովում խմբակցություն կազմելու հնարավորություն այլեւս չի ունենա: Համենայն դեպս, դեկտեմբերի 14-ին «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության ղեկավար կազմը Թուրքի գլխավորությամբ ուղեւորվեց Դիարբեքիր, որտեղ քաղաքի հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների մասնակցությամբ հրավիրեց խորհրդակցություն, որպեսզի մշակի ստեղծված իրավիճակին համապատասխան ռազմավարություն:

Դեռեւս այդ ռազմավարությունը հրապարակավ չի հնչել, սակայն դրա հիմնադրույթների մասին առաջին նախանշանները տվեցին Թուրքն ու Հաթիբ Դիջլեն: Ահմեդ Թուրքը հայտարարեց. «Այս պայքարը (քրդերի) հանուն ազատության պայքար է Թուրքիայում, եւ մենք դա վճռականորեն կշարունակենք»:

Իսկ Դիջլեն ավելացրեց. «Թուրքական խորհրդարանից դուրս գալու մեր որոշումը դեռ չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք քաղաքական գործունեությունից: Մենք Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի ներքո նպաստելու ենք «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության հզորացմանն ու պատգամավոր ընկերների հետ շարունակելու ենք պայքարը»:

Այս խոսքերից դժվար չէ կռահել, որ «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցությունը, անկախ Սահմանադրական դատարանի որոշումից, հետագա պայքարը շարունակելու համար ապավինում է Թուրքիայի բնակչության 1/4 կազմող քրդերի աջակցությանը, իսկ Դիարբեքիրի ընտրությունը որպես խորհրդակցության անցկացման, ինչպես նաեւ ապավինման վայր, պատահական չէ, քանի որ քրդաբնակ այս քաղաքը քրդական շրջանակներում համարվում է «Հյուսիսային Քրդստանի» մայրաքաղաք:

Դեկտեմբերի 14-ին, երբ Դիարբեքիրի խորհրդակցությանը ելույթ էին ունենում «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության արդեն նախկին համանախագահ Ահմեդ Թուրքն ու Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի խոսնակ Հաթիբ Դիջլեն, Թուրքիայի ազգային մեծ ժողովում ելույթ ունեցավ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա թուրքական հանրայինի ուղիղ եթերում խոսքն ուղղելով Ժողովրդա-հանրապետական ու Ազգայնական շարժում կուսակցությունների նախագահներ Դենիզ Բայքալին եւ Դեւլեթ Բահչելիին, ասաց. «Ձե՞զ էր մնացել ուրիշներին անջատողականության եւ դավաճանության մեջ մեղադրելը: Դուք քրդին նույնիսկ եղբայր ասել չեք կարող: Ինչո՞ւ դավաճանություն եք համարում, երբ որեւէ մեկն օգտագործում է թուրքիացի կամ թուրք ժողովուրդ արտահայտությունը: Մի՞թե անջահողական էր նաեւ Աթաթուրքը, որն օգտագործել է»:

Այնուհետեւ նա «Քրդական նախաձեռնությունն» ամեն կերպ կյանքի կոչելու վճռականությամբ խորհրդարան վերադառնալու կոչ արեց «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության պատգամավորներին: Ի պատասխան Էրդողանի, Բայքալն ասաց. «Դեմ հանդիման ենք կանգնել այնպիսի Թուրքիայի հետ, որտեղ հարձակման են ենթարկվում քաղաքացիների բնակարանները, պատռվում են թուրքական դրոշները, կյանքի եւ գույքի անվտանգությունից զուրկ քաղաքացին ինքն է փորձում իրեն պաշտպանել, պետական կառույցներն անօգնական են, իսկ փողոցները, քաղաքացիներն ու մեր դրոշը մնացել են անտեր»:

Իրավիճակն օրհասական համարեց նաեւ Բահչելին, մեղադրելով Թուրքիային մասնատման շեմին կանգնեցնող «Քրդական նախաձեռնության» համար վարչապետ Էրդողանին եւ նրա կուսակցությանը: Ընդդիմության այս վերաբերմունքը միանգամայն հասկանալի է, որովհետեւ ի սկզբանե դեմ լինելով Էրդողանի «Քրդական նախաձեռնությանը», պետք է հավանություն տար քրդական կուսակցության գործունեությունը երկրում արգելելու Սահմանադրական դատարանի որոշմանն այնպես, ինչպես ժամանակին տվել էր, երբ նույն դատարանը փորձ էր անում համանման որոշմամբ իշխանությունից զրկել «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը կամ խոչընդոտել Թուրքիայի նախագահի պաշտոնում Աբդուլլահ Գյուլի ընտրությունը:

Թերեւս անհասկանալի է «Քրդական նախաձեռնության» հարցում Թուրքիային խրախուսող ԱՄՆ-ի եւ Եվրոմիության լռությունը: Հատկանշական է, որ եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ը չորս օր շարունակ լռությամբ շրջանցում են Թուրքիայում քրդական կուսակցության գործունեության արգելումը, որն իբրեւ խտրականության դրսեւորում հակասում է ինչպես ժողովրդավարության, այնպես էլ քաղաքացիների իրավահավասարության սկզբունքներին, Եվրոհանձնաժողովը դեկտեմբերի 15-ին փոխանակ Սահմանադրական դատարանին դատապարտելու, «Եվրոնյուզի» թուրքերեն տարբերակի վկայությամբ, դատապարտում է «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցությանը, հայտարարելով. «Հանձնաժողովին վշտացնում է այն, որ «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցությունը մշտապես հրաժարվել է ահաբեկչությունը դատապարտելու եւ PKK-ից տարանջատվելու մտքից: Միաժամանակ նրան լուրջ մտահոգություն են պատճառում «Ժողովրդավարական նախաձեռնությանը» ձախողման դատապարտող զարգացումները, որոնք ծայր առան Թուրքիայում PKK-ի վերջին հարձակմամբ: Մեկ անգամ եւս ուժգին դատապարտում ենք ահաբեկչությունը»:
* ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ